Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:
Մետրոպոլիտեի նոր կայարանի կառուցումն ի՞նչ եղավ. Տարոն Մարգարյանը՝ Գնել Սանոսյանին:
Կանադան կշարունակի սպառազինություններ մատակարարել Ուկրաինային, այդ թվում օդային տրանսպորտի օգտագործմամբ: Մարտի 16-ին այդ մասին հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված արտահերթ հանդիպումից առաջ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շաքարավազի ու հացահատիկի պաշարներին, դրանց ներկրման հնարավորությանն ու քանակին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ի արտահերթ հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության երկարաժամկետ հետեւանքները: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով նիստին։
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:
«Մենք նախորդ տարի, երբ հրապարակում էինք հարկային եկամուտների աճը, նաև մեր գնահատականն էինք տալիս, թե գնաճը որքան ազդեցություն կարող է ունեցած լինել եկամուտների վրա։ Եվ դա նշանակալից ազդեցություն չէր, մենք թվերով ներկայացրել ենք, թե եկամուտներն ինչքան են կազմել, և գնաճը որքան ազդեցություն կարող էր ունենալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով գնաճի ազդեցությանը հարկային եկամուտների վրա։
Ուկրաինայում Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով իր սեփական բանակով ապառազմականացված երկիր ստեղծելու գաղափարը կարող է դիտարկվել որպես փոխզիջում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում բացվելու է «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը», որի պաշտոնական բացմանը մասնակցելու է, այլ խոսքով՝ կարմիր ժապավենը կտրելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Թեև կենտրոնի բացումը նախատեսված է ժամը 16։00-ին, սակայն համալսարանի ողջ աշխատակազմին՝ աշխատանքից, այդ թվում՝ ուսանողներին՝ դասերից, մի քանի ժամ շուտ հրահանգվել է լքել համալսարանի տարածքը։ Անձնակազմը և ուսանողները ստիպված ընդհատել են դասերը, աշխատանքը և դուրս եկել համալսարանից։
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 16-ին, ժամը 12։35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի պահեստում:
Հայաստանի և Արցախի ազգային շահերին հակասող որոշումներ են սպասվում. Աբրահամ Գասպարյան:
ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Հայ-թուրքական բարեկամության պատուհանը ռուսական «օրհնությամբ» է բացվել. Աբրահամ Գասպարյան։
Պատերազմի դրդապատճառը Ուկրաինայի ձգտումն էր դեպի ՆԱՏՕ և արևմուտք. Աստղիկ Մնացականյան|:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի ուղղությամբ թշնամու ձեռնարկած սադրանքների արդյունքում որոշ ժամանակով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նախիջևանիկի գյուղապետ Սևակ Պետրոսյանը։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները մարտի 15-ին միաձայն կողմ են քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն: Այդ մասին ասվում է Twitter-ում կազմակերպության հաղորդագրության մեջ: «Կողմ» է քվեաարկել 216 մարդ, երեքը ձեռնպահ են մնացել:
Ուկրաինայի չեզոք կարգավիճակն այժմ լրջորեն քննարկվում է բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պահանջների հետ մեկտեղ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուս-ուկրաինական ճգնաժամ․ տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքները» խորագրով քննարկում՝ ՈՒՂԻՂ։
Տելեգրամյան Մելիք Ադամյան–2 ալիքը տարածել է Eleven Green խմբի «Տականք» երգը՝ մեջբերելով դրա հետևյալ խոսքերը․
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն տեղեկություններին, որ ազգությամբ արաբ հանդիսացող մարդիկ, որոնք իրականում Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիներ են, մեծ թվով անշարժ գույք են ձեռք բերել ՀՀ տարբեր հատվածներում։
Բիզնեսից չեմ եկել, բայց այն, ինչ այստեղ անում եք, ուղիղ ազդում է բիզնեսմենների վրա. Բաբկեն Թունյան
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, մեկնաբանելով ՌԴ-ի նոր պատժամիջոցներն ընդդեմ ԱՄՆ նախագահի, հումորով նշել է, որ իրականում դրանց թիրախում հայտնվել է գործող նախագահի հանգուցյալ հայրը:
Մասնավորեցվել է մեկ՝ աճուրդով երկու ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր։
Արցախից բռնի տեղահանվածների բողոքի ակցիան՝ Երևանում. ՈՒՂԻՂ
Ենթադրենք ես գործարան եմ ու զարդեր եմ արտադրում, կարո՞ղ եմ մաքսատուրքից ազատվել. Ծովինար Վարդանյան
Բիզնեսմենները ճկուն մտածողություն ունեն՝ կմասնատեն և 1 մլնը կդարձնեն 100 մլն. Հովիկ Աղազարյան։
Բյուջեի վրա բացասական կազդի՝ ակնկալում ենք, որ դրական կազդի փոքր ծավալի արտահանումների վրա. Քերոբյան:
Բիզնեսը 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանման համար մաքս չի վճարի. Վահան Քերոբյան:
Ունի զգալի ներդրում ավելի քան 200 գիտական աշխատություններում, 13 ուսումնամեթոդական ձեռնարկներում, 4 դասագրքերում, 8 ռացիոնալիզատորական առաջարկներում, 9 գյուտերում: