Կանադան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային

Կանադան կշարունակի սպառազինություններ մատակարարել Ուկրաինային, այդ թվում օդային տրանսպորտի օգտագործմամբ: Մարտի 16-ին այդ մասին հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված արտահերթ հանդիպումից առաջ:

«Մենք կշարունակենք ռազմական օգնությոն ցույց տալ Ուկրաինային,- նշել է նա:- Մեր տնօրինության տակ են դրա առաքման մի շարք տարբերակներ, ներառյալ օդայինը»: Միեւնույն ժամանակ նա հրաժարվել է կոնկրետացնել հնարավոր լոգիստական երթուղիները՝ դա բացատրելով ինչպես բուն ռազմական օգնության, այնպես էլ այն տեղափոխող անձնակազմի անվտանգության եւ պաշտպանվածության ապահովման անհրաժեշտությամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ շարքից հանում են սոսկ ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031