Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության հետեւանքները

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ի արտահերթ հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության երկարաժամկետ հետեւանքները: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով նիստին։

«Այսօր հանդիպմանը մենք կքննարկենք ոչ միայն Ռուսաստանի Ուկրաինիա ներխուժման անխուսափելի հետեւանքներն, այլեւ ավելի երկարաժամկետ հետեւանքները, մեր դաշինքի ադապտացիան»,- ասել է նա: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է համոզվի, որ «այդ ճգնաժամը չի տարածվի Ուկրաիանայի սահմաններից դուրս»:

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ին կանցկացնեն արտահերթ հանդիպում՝ նվիրված Ուկրաինային, որի ընթացքում կքննարկեն, մասնավորապես, երկարաժամկետ հեռանկարով բոլոր ոլորտներում անվտանգության ուժեղացման կոնկրետ միջոցները, ինչպես նաեւ ուժերի դիրքերի փոփոխությունը, մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ նիստին կմասնակցեն նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզինկովը եւ պաշտոնակիցները Վրաստանից, Ֆինլանդիայից, Շվեդիայից եւ Եվրամիությունից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս