Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին Չավուշօղլուն գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք Մոսկվայում ենք: Շարունակում ենք Ուկրաինական ճգնաժամի լուծման համար ներդնել մեր դիվանագիտական ջանքերը»,-գրել է նա:

ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումների վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին հայտարարել էր, որ Չավուշօղլուն կայցելի ՌԴ և Ուկրաինա:

Օրեր առաջ էլ Չավուշօղլուն հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ գործընկերոջ հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031