Բաժիններ՝

Տնական ֆասթֆուդ. համեղ և հեշտ պատրաստվող չիզբուրգեր

Բաղադրիչները՝ երկու չափաբաժնի համար

1. Բուլկիներ համբուրգերի համար – 4 հատ
2. Մարինացված վարունգ – 3 հատ
3. Տավարի աղացած միս – 700 գ
4. Սոխ – 1-2 հատ
5. Աղ և սև պղպեղ
6. Պանիր – 2 շերտ
7. Կետչուպ
8. Մանանեխ

Պատրաստման եղանակը

1. Սոխը խորանարդաձև կտրատել:

Կարդացեք նաև

2. Կոտլետներ պատրաստելու համար աղացած միսը համեմել աղով և սև պղեղով, գնդեր ձևավորել և յուրաքանչյուր կողմը երեքական րոպե տապակել բուսայուղով:

3. Բուլկիների փափուկ կողմը 1-2 րոպե տապակել:

4. Վարունգը բարակ շերտատել:

5. Բուլկու ներքևի շերտի վրա մանանեխ տարածել, այնուհետև՝ կետչուպ: Դնել վարունգի շերտերը, կոտլետը, պանրի շերտը, կրկին վարունգ շարել և վերջում սոխ լցնել: Ծածկել բուլկու երկրորդ շերտով: Չիզբուրգերները տեղավորել տապակի մեջ, դնել ցածր կրակի վրա և ծածկել կափարիչով: Տաքացնել 1-2 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս