Բելառուսի կառավարությունն այլևս հրապարակումներ չի անի «Ֆեյսբուք»-ում
Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը դադարեցնում է հրապարակումները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Այսուհետ կառավարության մասին հրապարակումները կարվեն «Տելեգրամ»-ի ալիքում:
Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ռուսաստանն արգելափակել էր «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը երկրի ողջ տարածքում: Բելառուսում սոցցանցը դեռևս հասանելի է: