
Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է
Մարտի 8-ին, ժամը 04.15-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Անձնական խուզարկությամբ տղամարդու պայուսակից հայտնաբերվել են մոխրացած հետքերով ծխամորճ և 7 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով տարա:
Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։