Մաքսիմ Գալկինին պատրաստվում են զրկել բոլոր մրցանակներից

Մաքսիմ Գալկինը բախվեց հասարակական կոշտ արձագանքին այն բանի հետ, որ հուզականորեն արձագանքեց Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու ռուսական իշխանությունների որոշմանը։ Շոումենի կողմից իր անձնական միկրոբլոգում տեղադրած սև քառակուսին կարող է լավագույնս չազդել նրա երբեմնի փայլուն կարիերայի վրա, գրում է «Экспресс газета»-ն՝ հավելելով, որ հեռուստահաղորդավարը լքել է երկիրը կնոջ եւ երեխաների հետ։ Նրանք գտնվում են Իսրայելում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ արտիստի դիրքորոշմամբ հետաքրքրվել են Պետդումայում. «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Եկատերինա Ստենյակինան հանդես է եկել առաջարկությամբ՝ զրկել արտիստների պետական պարգեւներից եւ պատվավոր կոչումներից, որոնք չեն պաշտպանել Ուկրաինայում հատուկ գործողության անցկացումը: Արեւմուտքի հետ տեղեկատվական պատերազմի պայմաններում մի շարք ռուս արտիստների պահվածքը Ստենյակինան համեմատել է «նավակի անթույլատրելի ճոճման» հետ։ Պատգամավորի առանձին հիշատակման են արժանացել Մաքսիմ Գալկինը եւ Բորիս Գրեբենշչիկովը։

Աղբյուրը հայտնում է նաև, որ Գալկինի՝ արտասահմանում մնալու ցանկության մասին լուրերի ֆոնին հեռուստահաղորդավարը կապ է հաստատել իր միկրոբլոգի բաժանորդների հետ՝ նշելով. «Ես պատրաստ եմ աշխատել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031