«Հենց այնպես էլ եմ ծաղիկներ նվիրում, պարտադիր չի՝ ծնունդ կամ տոն լինի»․ Երևանի փողոցները՝ Մարտի 8-ին

Երևանի փողոցներում վաղ առավոտից տոնական տրամադրություն է՝ ծաղիկներ, փուչիկներ, նվերներ, սիրահար զույգեր․․․ Այսօր կանանց միջազգային տոնն է՝ Մարտի 8-ը։

168.am-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, հետևել անցուդարձին, զրուցել մարդկանց հետ:

«Ծաղիկներն աղջկաս և հարսիս համար եմ գնել։ Շնորհավորում եմ իրենց Մարտի 8-ը, լավ լինեն, ուրախ լինեն»,- ասաց մեծահասակ մի տղամարդ։

Փողոցում հանդիպեցինք երիտասարդ մի տղամարդու՝ կակաչները ձեռքին, ասաց՝ կնոջ և աղջկա համար են ծաղիկները․

«Մաղթում եմ՝ առողջ տարի, հաջողակ տարի, աշխարհում խաղաղություն տիրի․․․»։

Փողոցում շատ էինք հանդիպում դպրոցական տարիքի տղաների՝ ծաղիկները ձեռքներին։ Նրանցից մեկը՝ Էրիկը, ասաց՝ ծաղիկները դասարանի աղջիկների համար են, ապա շնորհավորեց իր դասընկերուհիներին․

«Շնորհավոր Մարտի 8։ Ամենալավը իրենց, որ իրենց երազանքները կատարվեն»։

Մեծահասակ մի տղամարդ էլ, որ կրկին ծաղիկները ձեռքին շտապում էր տուն, ասաց՝ միայն Մարտի 8-ին կամ Ապրիլի 7-ին չէ, որ ծաղիկներ է նվիրում․

«Իմ կողքին կանգնած գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միշտ ուշադրություն եմ դարձրել, անկախ նրանից՝ տո՞ն է, թե՞ տոն չի, հենց այնպես էլ եմ նվիրում, պարտադիր չի՝ ծնունդ լինի կամ տոն։ Բոլորին առողջություն եմ մաղթում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031