ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները Ուկրաինայի զինված ուժերին են փոխանցել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքում ռազմական թիրախների կոորդինատները, որտեղ ներկայումս ռազմական գործողություններ են ընթանում։ Այս մասին երեքշաբթի օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը, գրում է ՏԱՍՍ–ը։
Ազգային ժողովի նիստը շարունակվում է՝ ՈՒՂԻՂ
Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ճապոնիայի ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարների նկատմամբ, ներառյալ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, պատժամիջոցներ սահմանելու մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Եվրոպայի ու ԱՄն-ի որդեգրած «անվճռական դիրքորոշումից»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել:
Ռումինիան հավանություն էտալիս Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը: Այդ մասին մարտի 1-ին Twitter-ում հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:
ՀՀ իշխանությունն ի՞նչ դիրքորոշում ունի ռուս-ադրբեջանական դաշնակցային համաձայնագրի վերաբերյալ, և այդ համատեքստում ի՞նչ ռիսկեր են տեսնում: Այս հարցն այսօր խորհրդարանում ասուլիսի ժամանակ լրագրողներն ուղղեցին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին, որին ի պատասխան՝ նա ասաց.
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, փոխանցեց, թե իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը դիրքորոշում արտահայտել է:
Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առջև: Նրանք ստիպված են ձուն վաճառել ինքնարժեքից ցածր գնով, ու խնդիրը, ըստ նրանց՝ գերարտադրությունն է: Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է, շատ արտադրողներ հարկադրաբար իջեցրել են ձվի գները: Հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում:
Ժամանակի սղության պատճառով ԵԱՀԿ ԽՎ–ում ԱԺ պատվիրակության անդամներից որոշները ելույթ չեն ունեցել։
Ուկրաինայում որոշ հակաօդային և հրթիռային ստորաբաժանումներ պատրաստվում էին հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
ԵԱՀԿ ԽՎ_ի ԱԺ պատվիրակության ասուլիսը` ՈւՂԻՂ։
Ատոմ Ջանջուղազյանը նախկի՞ն է, թե՞ ներկա. Խամոյանը՝ Ջանջուղազյանի կենսագրությամբ հիացող Պապոյանին։
Փետրվարի 25-ին Ուկրաինայի տարածքում մեկնարկած Ռուսաստանի հատուկ ռազմաօպերացիային զուգահեռ՝ քննարկվում է նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության տեղեկատվական բաղադրիչը:
Ջանջուղազյանը Ֆինանսների նախարարն էր. շահերի բախում չկա՞ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի հետ:
Հայաստան բենզին, դիզվառելիք գալիս է Ռուսաստանից, նաև Իրանից, Ռումինիայից, Բուլղարիայից, որևէ այլ երկրի ծագման, այդ թվում՝ ադրբեջանական բենզին չկա երկրում: Այս մասին վստահեցրեց Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի հարցին:
ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցկացրել է խորհրդակցություն 2021թ. ընթացքում Զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի, 2020թ. պատերազմին առնչվող քրեական գործերով քննությունների ընթացիկ արդյունքների, ինչպես նաև՝ ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների տարեկան գործունեության արդյունքների օրակարգով:
«Շերեմետեւո» օդանավակայանի համասեփականատեր Ալեքսանդր Պոնոմարենկոն, որը հայտնվել է Եվրամիության «սեւ ցուցակում», թողնում է օդանավակայանի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին ասվում է լրագրողների համար նրա արած հայտարարության մեջ:
Պաշտոնական Կիևը լավ ազդակ է համարում Ժնևում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը և հույս ունի, որ այդպիսի դիրքորոշումը կշարունակվի։
The Walt Disney Company ամերիկյան ընկերությունը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, Warner Bros. ընկերությունը չեղարկել է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ուկրաինայի իրադրության պատճառով: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Ուկրաինայի շուրջ ներկայիս հակամարտությունը կապված է աշխարհում ճգնաժամեր ստեղծելու ԱՄՆ քաղաքականության հետ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ և ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեին։
Ինչո՞ւ բենզինի գինը չի նվազում, եթե միջազգային շուկայում գինը նվազում է. Ավետիսյանը՝ Գևորգյանին:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:
Բելառուսի և Թուրքիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կարո՞ղ եք նշել 2 ընկերություն, որոնք 2018 թ. մոնոպոլ դիրք ունեին, իսկ 2020 թ. չունեն. Խաչատրյան
Իշխանություններին կպարտադրենք աշխատել. Աղվան Վարդանյան
Ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը պետք է գործի ինչպես նախկինների, այնպես էլ ներկաների համար. Արամ Վարդեւանյան։
«Մենք այս պահին ունենք անգործունակ կառավարություն, պրակտիկորեն անգործունակ ՊՆ և ԱԳՆ, թուլացած բանակ, բաժանված հասարակություն և բազում նման բացասական երևույթներ»,- «Հայկական օրակարգ, հետպատերազմյան անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ արձանագրեց Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։
Բա երբ ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրում, չեք գալիս, ինչո՞ւ չեք ձեր աշխատավարձերից հրաժարվում. Արծվիկ Մինասյան։
Այս իշխանությունը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել. Աղվան Վարդանյան։