Թուրքիայի և Բելառուսի նախագահները Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Բելառուսի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում մասնավորապես քննարկել են  ռուս-ուկրաինական բանակցությունները։

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել օգնելու հակամարտության կարգավորմանը։

Լուկաշենկոն իր հերթին ասել է, որ այս դիրքորոշումը համընկնում է Բելառուսի դիրքորոշման հետ։

Բացի այդ, երկու երկրների նախագահները խոսել են Բելառուսի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների քաղաքականության մասին։

Ավելի վաղ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր, որ Բելառուսը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ճգնաժամի կարգավորման գործում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031