Բաժիններ՝

Walt Disney-ը և Warner Bros.-ը կդադարեցնեն իրենց ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանի կինոթատրոններում

The Walt Disney Company ամերիկյան ընկերությունը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, Warner Bros. ընկերությունը չեղարկել է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ուկրաինայի իրադրության պատճառով: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

«Հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա եւ ողբերգական հումանիտար ճգնաժամը՝ մենք դադարեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, այդ թվում՝ «Ես կարմրում եմ» Pixar-ից» մուլտֆիլմի առաջիկա ցուցադրությունը»,-ասվում է Disney ընկերության հայտարարության մեջ:

«Մենք ապագա բիզնես-որոշումներ կընդունենք՝ հիմնվելով իրադրության փոփոխությունների վրա»,-նշվում էհայտարարության մեջ: Մինչդեռ Warner Bros. ընկերությունը չեղարկել է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանի կինոթատրոններում:

«Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի լույսով WarnerMedia-ն կասեցնում է իր գեղարվեստական ֆիլմի՝ «Բեթհեմի» էկրան բարձրանալը Ռուսաստանում»,-ԶԼՄ-ները մեջբերում են WarnerMedia-ի ներկայացուցչի խոսքը:

«Մենք կշարունակենք իրադրությանը հետեւել դրա զարգացման համեմատ: Մենք այդ ողբերգության արագ եւ խաղաղ լուծման հույս ունենք»,-նշել է նա: Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում պետք է կայանար մարտի 3-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031