Ռուս-ուկրաինական իրավիճակը մտահոգիչ է` Հայաստանը պետք է պատրաստ լինի զարգացումներին.  Էդուարդ Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, փոխանցեց, թե իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը դիրքորոշում արտահայտել է:

«Հայաստանը, բնականաբար, խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով: Մենք ու մեր ժողովուրդը, ցավոք, պատերազմի արհավիրքների հետևանքները մեր մաշկի վրա զգալով, կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը: Հայաստանը, բնականաբար, հանդես է գալիս բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից: Իհարկե, այս գործընթացը մտահոգիչ է, և Հայաստանը լինելով միջազգային հանրության անդամ և, բնականաբար, ունենալով որոշակի դիրքորոշում: Բացի դրանից, մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով, մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին, և  ՀՀ-ն ևս պետք է պատրաստ  լինի այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ ռուս-ուկրաինական որևէ զարգացման արդյունքում: Բնականաբար, ամենացանկալի զարգացումը կլինի օր առաջ ռազմական գործողությունների դադարեցումը»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031