«Հայաստանը դիրքորոշում չունի ռուս-ադրբեջանական դաշնագրի վերաբերյալ». Էդուարդ Աղաջանյան

ՀՀ իշխանությունն ի՞նչ դիրքորոշում ունի ռուս-ադրբեջանական դաշնակցային համաձայնագրի վերաբերյալ, և այդ համատեքստում ի՞նչ ռիսկեր են  տեսնում: Այս հարցն այսօր խորհրդարանում ասուլիսի ժամանակ լրագրողներն ուղղեցին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին, որին ի պատասխան՝ նա ասաց.

«Ըստ էության, եթե ծանոթ եք համաձայնագրի տեքստին և դրույթներին, այո, ես կարող եմ արձանագրել, որ այստեղ որևէ նորություն չկա: Ըստ էության այդ համաձայնագրով հաստատվում է այն իրողությունը, որը տարիներ շարունակ առկա է եղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում: Այստեղ որևէ նորություն չկա, և ըստ այդմ, քանի որ որևէ նորություն չկա, հետևաբար՝ Հայաստանն այդ հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չունի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս