
Իսպանիայում ջրի երես է դուրս եկել 1992 թվականին խորտակված գյուղը

30 տարի ջրի տակ մնալուց հետո Իսպանիայի հյուսիս-արևմուտքում մի գյուղ ջրի երես է դուրս եկել: Այս մասին գրում է AR-ը։
Նշվում է, որ այս երևույթը հրահրել է իսպանապորտուգալական սահմանին երկարատև երաշտը։ Այնտեղ մի քանի ամիս անձրև չի եկել։
Քաղաքի իշխանությունները նշում են, որ իրավիճակը սրվել է պորտուգալական EDP էներգետիկ ընկերության «բավականին ագրեսիվ շահագործման» պատճառով, որը ղեկավարում է ջրամբարը: Այս կապակցությամբ կառավարությունը փետրվարի 1-ին հանձնարարել է վեց ամբարտակներում գրեթե ամբողջությամբ դադարեցնել ջրի օգտագործումը էլեկտրաէներգիայի արտադրության և ոռոգման համար:
Մինչդեռ շրջակա միջավայրի նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրի ջրամբարները լցված են 44 տոկոսով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը