Իրանի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով գերազանցել է 4 մլրդ դոլարը
Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրական շրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 4 միլիարդ դոլար: Փետրվարի 8-ին այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետությունում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցչության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) տվյալները։
«Հրապարակվել է Ռուսաստանի ԴՄԾ-ի վիճակագրությունը 2021 թվականին ռուս-իրանական ապրանքաշրջանառության վերաբերյալ: Ապրանքանշրջանառությունն անցալ տարվա համեմատությամբ աճել է 81,7 տոկոսով եւ կազմել 4 035,2 միլիոն դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ: Նաեւ նշված է, որ Ռուսաստանի արտահանումն ավելացել է 115,5 տոկոսով (3 067,9 միլիոն), մինչդեռ ներմուծումն ավելացել է 21,4 տոկոսով (967,3 միլիոն):
Հունվարի 28-ին Իրանում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ երկու պետությունների առեւտրական շրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կարող է գերազանցել 4 մլիարդ դոլարն, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկու երկրների պատմության մեջ: Նրա խոսքով՝ աճի հանգուցային գործոններ են դարձել Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանության աճն Իանում ծայր առած երաշտի ֆոնին, Թեհրանի եւ Մոսկվայի բարեկամական հարաբերությունները, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցային ճնշման սաստկացումն Իսլամական Հանրապետության նկատմամբ, ինչպես նաեւ Իրանի ժամանակավոր համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, որն ուժի մեջ էմտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին: