ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել
Կաձուո Իսիգուրոն ճապանական ծագմամբ բրիտանացի գրող է, 2017թ. գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր: xochu-vse-znat.ru-ն հավաքել է Կաձուո Իսիգուրոյի 10 մտքերը նրա վեպերից:
Անցած աշնանը հանրապետության տասնյակ համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դարձան լուրջ իրադարձություններ քաղաքական կյանքում։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:
Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով գիտնականները կարողացել են իմանալ՝ ինչպիսին է եղել մեզանից 3000 տարի առաջ ապրած Ամենհոտեպ 1-ին փարավոնի արտաքինը:
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:
Ղազախստանում ՀՀ դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հաղորդեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Այդ մասին հաղորդում է «Միր 24» հեռուստաընկերությունը՝ հղում անելով «Սպուտնիկ Ղազախստան»-ին:
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը կարծում է, որ անցած տարին դիվանագիտական և քաղաքական գործընթացներով հարուստ էր Հարավային Կովկասում:
Ցուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Միր 24» հեռուստաընկերությանը:
«2021 թվականին մենք կարողացանք համախմբել մեր ամբողջ արխիվը։ Ինչպես գիտեք, պատերազմից առաջ Արցախի թեմի առաջնորդարանը գտնվում էր Շուշիում, մեր ամբողջ սրբությունները և արխիվը մնացել էր այնտեղ։ Մենք հիմա այդ ամբողջը վերականգնում ենք, հսկայածավալ աշխատանք ենք կատարել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
2022 թվականի հունվարի 1-ին «Հարի Փոթեր»-ի բոլոր երկրպագուներին սպասվում է իսկական ամանորյա նվեր. այս օրը HBO Max-ը կցուցադրի նոր դրվագ, որը կոչվում է «Վերադարձ դեպի Հոգվարթս»:
Ինտերնետ կապը Ղազախստանի ամբողջ տարածքում անջատված է: Այդ մասին են վկայում ինտերնետի աշխատանքը մշտադիտարկող NetBlocks բրիտանական կազմակերպության տվյալները:
Չկրելու դեպքում մեքենան առանց տեխզննման վարելու պարագայում կկանգնես վարչական տույժ վճարելու պարտավորության առջև, չհաշված, որ օրինակ 2022 թվականի ընթացքում մեքենադ կարող ես օտարել և 2023-ի համար պարտավորությունդ կվերանա:
Անցած տարի Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չկարողացավ ամբողջությամբ վերականգնվել 2020թ. ճգնաժամից հետո։ Թեև դեռևս հայտնի չեն տնտեսական աճի վերջնական ցուցանիշները, այնուհանդերձ 2021թ. աճի ակնկալիքները 4,5-5 տոկոսի սահմաններում են։
Տոկաևը նաև հաղորդել է, որ բախումների հետևանքով ուժային մարմինների աշխատակիցների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Նախագահի խոսքով՝ իշխանությունները առավելագույնս խիստ է վարվելու օրինախախտների հետ:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը:
Բրյուս Գիլդենը լեգենդար լուսանկարիչ է, որը հայտնի է Նյու Յորքի կյանքը պատկերելով։ Նա նկարահանել է Մեծ խնձորի ներսը 1980-ականներին, երբ քաղաքի բնականոն կյանքը խաթարված էր տնտեսական ճգնաժամով և հանցագործությունների աճով:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Վարդան Տողանյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։
Ընդհանրապես գյուղացին չի զգում Էկոնոմիկայի նախարարության գոյությունը: Ծախսվում են գումարներ, բայց դրանից գյուղացու սոցիալական վիճակը չի լավանում, աճել է գյուղերից արտագաղթողների թիվը: Իշխանությունների նախընտրական խոստումները, որով խոստանում էին գյուղացիների կյանքը լավացնել, չի կատարվել:
Անկախ նրանից՝ զբոսաշրջիկ եք, թե պրոֆեսիոնալ լուսանկարիչ, երկու դեպքում էլ Լապլանդիայում արված լուսանկարները իսկապես հեքիաթ են հիշեցնում:
«Մենք պետք է շարունակենք մեր պայքարը՝ մեր շարքերն ուժեղացնելով։ Իմ խոսքը մասնավորապես վերաբերում է երկու խավի․ առաջինն ակադեմիական շրջանակներն են՝ գիտնականներ, դասախոսներ, ինժեներներ, երկրորդը՝ յուր ազգին պահելու, պաշտպանելու խավը և երիտասարդությունն է, որը չպետք է զոհ դառնա և պետք է իր ձեռքը վերցնի ապագայի ճակատագիրը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:
ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում, բայց եթե ՆԱՏՕ-ի գծով դաշնակից երկրներից պահանջ լինի, ապա Վաշինգտոնն այն քննարկի:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր տեխնիկական տնօրեն ունի: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Սուրեն Չախալյանը:
Եթե ձուկը տապակելու եք կամ ֆարշ եք պատրաստելու, ապա պետք է օգտագործել միայն բուսական յուղ:
Հակաօդային պաշտպանության C-RAM համակարգերը չորս հրթիռային արկ են խոցել Բաղդադի երկնքում՝ կանխելով «Վիկտորիա» ռազմական ճամբարի վրա գրոհը մայրաքաղաքի օդանավակայանում, որտեղ ավելի ված բանակել էին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զինծառայողները: Այդ մասին հունվարի 5-ին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ դպրոցի տնօրենի արդեն 3-րդ ընտրությունը, նախորդ 2 ընտրությունների ժամանակ թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել անցողիկ 6 ձայնը, ուստի տնօրեն չէր ընտրվել: