
Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն Սարգսյանի հրամանագրերով Վարդան Տողանյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։
«Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Վարդան ՏՈՂԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
«Հիմք ընդունելով Նիկոլ փաշինյանի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,-նշված է նախագահի հրամանագրերում։