Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է անհրաժեշտության դեպքում իր զինծառայողներին վերաբազավորել Եվրոպայում

ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում, բայց եթե ՆԱՏՕ-ի գծով դաշնակից երկրներից պահանջ լինի, ապա Վաշինգտոնն այն քննարկի: Այդ մասին հունվարի 3-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Եթե (Ուկրաինայի վրա Ռուսաստանի) ներխուժման հետ կապված իրավիճակ առաջանա, եթե ՆԱՏՕ-ի գծով մեր առանձին դաշնակիցներ լրացուցիչ ուժեր խնդրեն, ապա մենք կոնստրուկտիվ կերպով կքննարկենք այդ խնդրանքները»,-ասել է Քիրբին, պատասխանելով Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը մեծացնելու հնարավորության վերաբերյալ հարցին:

 

«Առայժմ ոչինչ տեղի չի ունեցել»,-հավելել է նա: Քիրբին հիշեցրել է Եվրոպայում արդեն գոյություն ունեցող ԱՄՆ-ի ուժերի «շատ մեծ եւ հուսալի ներկայության» մասին: Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կարող է իր զինվորականներին վերաբազավորել Եվրոպայում: «Մենք շատ ուժեր ունենք, եւ դրանցից մի քանիսը կարելի է վերաբազավորել, եթե դրա պահանջները լինեն»,-ասել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս