«Թալանի նոր մեխանիզմը գործի է դրվել». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թալանի նոր մեխանիզմը գործի է դրվել

Որպեսզի անձը կարողանա իր մեքեննայի տեխզննման կտրոնը ստանա 2022 թվականի համար, պարտավոր է ներկայացնել 2021 թվականի գույքահարկը վճարած լինելու մասին (զրոյական) տեղեկանք:

Սակայն, 2021 թվականի գույքահարկի զրոյական տեղեկանքը ներկայացնելիս վարորդներին ուղղորդում են թաղապետարան ամբողջ 2022 թվականի գույքահարկը վճարած լինելու մասին տեղեկանք վերցնելու, և դա այն դեպքում, երբ անձն ունի 2022 թվականի գույքահարկը տարվա ընթացքում վճարելու իրավունք:

Հակառակ դեպքում չեն թույլատրում անցնել տեխզննում՝ փաստացի սահմանափակելով գույքահարկը տարվա ընթացքում վճարելու անձի իրավունքը:

Ստացվում է, որ, եթե ցանկանում ես օգտագործել մեքենադ, ստպված ես կրել հավելյալ պարտավորություն, որն օրենքով նախատեսված չէ:

Չկրելու դեպքում մեքենան առանց տեխզննման վարելու պարագայում կկանգնես վարչական տույժ վճարելու պարտավորության առջև, չհաշված, որ օրինակ 2022 թվականի ընթացքում մեքենադ կարող ես օտարել և 2023-ի համար պարտավորությունդ կվերանա:

Փաստացի իրավունքդ չես կարող իրացնել՝ պետության հանդեպ պարտավորությունդ կատարած լինելով»:

Տեսանյութեր

Լրահոս