Նրա խոսքով, Հայաստանում ռևանշիստական միտումներ են դրսևորվում ոչ միայն նախկին, այլև ներկա պետական պաշտոնյաների մոտ։
Ծավալուն հետախուզական միջոցառումներից հետո պարզվեց, որ նշված մեքենաները առևանգել էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի 26-ամյա մի բնակիչ։
2022 թվականին խորհուրդը նախագահելու է Արգենտինան: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մյուս երեք փոխնախագահների պաշտոնները զբաղեցնում են Գերմանիայի, Ուզբեկստանի և Լիբիայի ներկայացուցիչները:
«Այդ հայելայինը նշանակում է՝ հետ քաշվեք Վրաստան, իսկ ավելի լուրջ. այդ հայտարարությունը վերլուծելիս պետք է հիշել, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, որը մինչև այս պահը չի հերքել, որ ինքը կրկնակի գործակալ է»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ այս հանգամանքը մեկ անգամ ևս փաստում է՝ Հայաստանի Հանրապետությունն օկուպացված է Հայաստանի դրածո իշխանության կողմից։
Սաուդյան Արաբիան ուրանի մեծ պաշարներ ունի և մտադիր է դրանք օգտագործել կոմերցիոն նպատակներով: Այս մասին հայտարարել է թագավորության էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բին Սալման Ալ-Սաուդը:
Այսուհետ, Հաագայի դատարանը հետևում է Ադրբեջանին հեռվից։ Հաշվի առնելով երկրում տիրող ռեժիմի տեսակն ու դրա տխուր հեղինակությունը` կապված մարդու իրավունքների և դրանց խախտումների հետ, սա ուրախալի փաստ է»
2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները երեկ՝ հունվարի 11-ին, հերթական սադրանքն էին իրականացրել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՌԴ փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում շատ հիմնարար հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել:
Հունվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ավազակության մասին հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տուժողից հաղորդում ընդունեց։
Մասնավորապես, այդ որոշումները վերաբերում են Արևմտա-Ղազախական, Հյուսիս-Ղազախական և Պավլոդարի շրջաններին:
2020 թվականին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Ադրբեջանը Ֆերեհլի գյուղից Փայտասար/Օդունդաղ սարի ստորոտով նոր ճանապարհ է կառուցում դեպի Մազամ և Ղուշչի Այրում գյուղերը:
Կազմակերպողը Գյումրիի Եսայան փողոցի 37-ամյա մի բնակիչ էր, կատարողները Պարույր Սևակի փողոցում էին բնակվում. մեկը՝ 40, մյուսը` 31-տարեկան։
«Առաջին հանդիպումից երևի թե մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ, թեև երևի ընդհանուր առմամբ հայտնի են այն սցենարները, թե ինչ ուղիով կգնա բանակցային գործընթացը: Սակայն պետք է ուշադրություն հրավիրեմ նաև նրա վրա, որ տարածաշրջանում օր օրի են փոփոխություններ տեղի ունենում, այդ թվում՝ Թուրքիայում կարող են փոփոխություններ լինել, ինչո՞ւ ոչ, կամ հարակից գոտիներում, ուստի հստակորեն կանխատեսել որևէ ելք հնարավոր չէ»։
ՌԴ նախագահի անունից մեդալը 2022 թ. հունվարի 12-ին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
Ֆրանսիայում COVID-19 դեպքերի նոր ռեկորդ է գրանցվելու․ օրական ավելի քան 350 հազար դեպք։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հաստատել է կառավարության որոշումներն այն մասին, որ հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Նիկոլ Փաշինյանի և հատկապես Արարատ Միրզոյանի ղեկավարած արտգործնախարարությունը վերածվել է այլևս ծայրաստիճան անհաջող, ուշացած հայտարարություններ տարածող գերատեսչության, կամ, որ ավելի ճիշտ կլինի բնորոշել այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական մամուլի ծառայության:
Նա նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) կազմած «Ժողովուրդ» խորհրդարանական դաշինքը ավարտել է ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Այս մասին հայտում է «Artı gerçek» լրատվական կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական նիստում անդրադարձել է երկրի առանցքային հարցերից մեկին՝ քրդական հարցին և քրդերի բանտարկված առաջնորդներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տեսակոնֆերանսին մասնակցելու են նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը:
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
Հարցին՝ «Գոլդեն փելես» հյուրանոցն այս պահի դրությամբ պոտենցիալ գնորդներ ունի, թե ոչ, պետական գույքի կառավարման կոմիտեից նշում են, որ գույքը ներկայացվել է օտարման մրցույթով, հետևաբար գնորդ կարող է հանդիսանալ մրցույթի արդյունքում առավելագույն գնային առաջարկ ներկայացրած սուբյեկտը։
168.am-ին Վարդենիսից ստացված խիստ հավաստի տեղեկություններով, երեկ իրականացված ադրբեջանական սադրանքին, հարձակմանը ինքնուրույն, առանց հրամանի պատասխան տված հայկական դիրքերի զինծառայողներից Ռազմական ոստիկանության կողմից ձերբակալվել են:
Հանդիպման արդյունքների մասին դեռևս հայտարարություններ չեն արվել, կողմերը միայն պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը։
«Կարող էր նշել, որ մեր սահմաններում էլ զորքի կարիք կա, մեր դիրքերից շատերում մարդկանց պակաս կա, ու մեզ մոտ ամեն մարդու առկայությունը կարևոր է։ Բոլորը կհասկանային, որ դա քաղաքական փախուստ է, բայցև, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ինչ-որ քայլ է անում ինքնուրույն՝ նկատի ունենալով Ղազախստանի դերակատարումը հայ-ադրբեջանական հարաբերություններում, բանակցային գործընթացներում, հետպատերազմյան հայտնի շնորհավորանքները, և, ըստ էության, Հայաստանի որոշակի վերապահումը ՀԱՊԿ գոծողություններին՝ թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո։
Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք Բաթոյանը երբևէ մասնակցե՞լ է քննարկման, որտեղ խոսք կգնար կառավարությանը փոխանցվող՝ համահայկական հիմնադրամի միջոցների շրջանակում որոշակի ծրագրեր իրականացնելուն:
Ոստիկանությունից դուրս գալուց հետո, Արմինե Ադիբեկյանի շահերը ներկայացնող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ներսում քննչական գործողություններ են կատարվել, ապա հավելեց, որ նույն հոդվածով Արմինե Ադիբեկյանն իր «հոբելյանական»՝ 10-րդ վստահորդն է։
ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերսկսված բախումների և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: