Բրյուսելում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը

Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ:

Ռուսական կողմը ներկայացրել են ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: ՆԱՏՕ-ից ներկա են եղել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ներկայացուցիչները դաշնակից անդամ 30 երկրներից:

Հանդիպման արդյունքների մասին դեռևս հայտարարություններ չեն արվել, կողմերը միայն պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31