
Ֆրանսիայում գրանցվելու է COVID-19 դեպքերի ռեկորդային ցուցանիշ

Ֆրանսիայում COVID-19 դեպքերի նոր ռեկորդ է գրանցվելու․ օրական ավելի քան 350 հազար դեպք։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանին։
«Այսօր կգրանցվի վարակի ավելի քան 350 հազար նոր դեպք»,- ասել է Վերանը` ելույթ ունենալով Ֆրանսիայի Սենատում։ Առողջապահության նախարարության ղեկավարը նշել է, որ այս թվերը ռեկորդային են համաճարակի սկզբից ի վեր։