ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ խաղաղությունը կարևորագույն ու բարձրագույն արժեք է, սակայն, երբ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունեն, ավելի մեծ խնդիրների մեջ կարող են հայտնվել։
Նաիրա Զոհրաբյանը՝ ներքաղաքական խնդիրների ու արտաքին մարտահրավերների մասին. ՈՒՂԻՂ։
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը արդեն 7-րդ անգամ կդրվի աճուրդի։ Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ այն նշանակված է ս.թ. փետրվարի 10-ին, ժամը` 15:00-ին։
Բրուսելում սկսվել է անվտանգության շուրջ Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի՝ 2,5 տարվա ընթացքում առաջին հանդիպումը Ռուսաստանի նախաձեռնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը դաշինքի կենտրոնակայանից։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի Ամանորին խանութներում աստղաբաշխական գներով վաճառվող կեռասի ու թզի մասին խոսակցություններից։
Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, իսկ 27 կին հղիացել է:«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե կառավարությունը նպատակ ունի կտրուկ բարձրացնել փոքր ու միջին ձեռնարկությունների դերը և մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ՝ այսօրվա 30 տոկոսը հասցնելով մինչև 55 տոկոսի։
Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանման հիմնական խնդիրներից մեկն է ահաբեկիչների կողմից տեղական ջրառի թունավորումը թույլ չտալը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու խաղաղապահ զորակազմի աշխատանքը Ղազախստանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ուկրաինացի ուժայինները մեկ օրում չորս անգամ գնդակոծել են Լուգանսկի ժողովրդական հանրապետության տարածքը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Հրադադարի ռեժիմի վերահսկման ու համակարգման համատեղ կենտրոնում (ՎՀՀԿ) ԼԺՀ-ի ներկայացուցչությունում:
Ահազանգեր ենք ստացել Նորաբակից, Վերին Շորժայից, բնակիչները լսել են հրետանու ձայները. Արման Թաթոյան:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Հայաստանի ռազմական ու քաղաքական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգությանը, բնակչության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։
Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և զոհերին: Նա մասնավորապես գրել է.
Դիրքերում խնդիրների լուծման համար հետևողական ենք. Արման Թաթոյան:
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր:
«ՌԱԿ-ին Միասնականութեան Պահը Հնչած Է Արդէն» վերնագրեալ նախաձեռնութեան, յոյս յայտնելով, որ ՌԱԿ 100-ամեակը յաջորդող սոյն տարուան ընթացքին վերջապէս կ՛իրագործուի մեր սիրելի կուսակցութեան միաւորումը:
Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատոների, խաղատների ցանկացած տեսակի գովազդը կարգելվի՝ բացառությամբ որոշ սահմանափակ թվով վայրերի:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հատկապես վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի, գյուղերի ուղղությամբ արձակած կրակահերթերին ու զինված ոտնձգություններին:
Նախարարը վստահեցրեց, որ իրենք հետևում են իրավիճակին, եթե խնդիրներ ծագեն, և տեսնեն, որ ներդրողների բիզնեսները վտանգված են, որովհետև իրենց բիզնեսն այնքան չի կայացել, որ դիմանան թուրքական ապրանքների մրցակցությանը, այդ պարագայում կներդնեն որոշակի ծրագրեր ներդրողներին պաշտպանելու համար։
Ռուսական Россия 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել Ալմաթիից, որում անդրադարձել է նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների գործունեությանը:
Այո, նրանց համար ապագա կա։ Բա, իհարկե, այս ներկան նրանց երազած ապագան է։ Բա անգործ, անփող, հազար սեռական սկանդալի մասնակից, վերցրած պարտքերի բեռան տակից մի կերպ մազապուրծ, էժանագին շոուներից մի երկու կոպեկ միշիկական և դոդական կապիտալներից պլոկող մարդիկ հիմա ստաբիլ մեծ գումար են տեսել, պատվիրակություն են ընդունում–ճամփում, փող են բաժանում ու առնում, ընտրություն են կեղծում ու մարսում։ Բա, իհարկե, սրանից էլ երանելի ապագա՞։
Միհրդատ Մադաթյանը՝ երկրում տիրող անառողջ մթնոլորտի մասին. ՈՒՂԻՂ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Արման Թաթոյանը՝ բնակչության անվտանգության հարցերում պետության քաղաքականության մասին. ՈւՂԻՂ:
«Ինչպես ես, այնպես էլ շատերը վերջին ժամանակաշրջանում չի վստահում մեր Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին կամ իրենց տված ինֆորմացիային, որովհետև այնքան են խաբել, հավատքը կորել է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Շահե Աճեմյանը՝ ցավ հայտնելով, որ իշխանությունները լավ պաշտպանություն չեն կազմակերպում:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվել են օպերատիվ տվյալներ, որ մի շարք քաղաքացիներ իրենց փաստացի պատկանող, սակայն երրորդ անձանց անվամբ գրանցված ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի միջոցով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն են ներմուծում մեծ քանակությամբ ցորեն և այդ գործընթացի ժամանակ խուսափում են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ղեկավար Արտյոմ Երանոսյանը քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ պահին իրավիճակը հանգիստ է, թշնամին չի կրակում։
Ոլորտին լավ տեղյակ մարդ եմ՝ հասկանում եմ ինչի մասին է խոսքը. Վահան Քերոբյան:
Կա Ժամանակակից Օսմանյան կայսրության ձևավորման գործընթաց: Կա նաև Մյութենական պետության ձևավորման գործընթաց և այս երկուսն էլ Ադրբեջանին փորձելու են տանել իրենց ազդեցության գոտի: Այսինքն՝ Ալիևը ինչ–որ մեկին պետք է վերջում «գցի»:
Օրերս «Ազատության» հարցմանն ի պատասխան «ՀՀ վարչապետի աշխատակազմ» կոչվող հիմնարկը որոշ «դրվագներ է բացահայտել» Արցախյան դռնփակ բանակցություններից եւ 2016-ին ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված առաջարկներից։ Ուշագրավ է, որ հերթական անգամ իշխանությունները հրաժարվել են գաղտնազերծել այն փաստաթղթերը, որոնց իբրեւ թե հղում է կատարում։ Ըստ այդմ «վարչապետի աշխատակազմի» մեկնաբանությունները Արցախյան հարցում իրենց քաղաքական ֆիասկոն արդարացնելու հերթական ապարդյուն փորձն են: Դրանք բաղկացած են ենթադրական պնդումներից, մանիպուլյատիվ հնարքներից եւ սուբյեկտիվ գնահատականներից, այլ ոչ թե օբյեկտիվ իրականության, առկա փաստաթղթերի եւ բանակցային ժառանգության վրա հիմնված արձանագրումներից։