Այսօր խորհրդարանում դատական գործերը «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ «ձեռքով» մակագրման վատ ավանդույթը երկար ժամանակ շարունակվում է, և ստացվում է, որ երբ և ում ուզեն, ցանկացած հանգամանքներում կալանավորում են՝ առանց խորանալու դրա իրավական հիմքերի մեջ։
Հունվարի 13-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետք-Երազգավորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։
ՀԱՊԿ-ի երկրների խաղաղապահները ձեռնամուխ են եղել Ղազախստանից իրենց ուժերի դուրսբերման նախապատրաստմանը: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր ազատվեց զբաղեցրած պաշտոնից. հարցն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում: Ի դեպ, չզեկուցվող հարցերից էր նաև նոր մարզպետի՝ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի նշանակումը:
վ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության քննող դատավոր Սերգեյ Սահակյանը մերժեց նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը։
Այս լուծումներից յուրաքանչյուրը իրատեսական է, սակայն հստակ քաղաքական կամք և նաև որոշակի մասնագիտական կոմպետենցիա է պահանջում։ Հայաստանում գործող իշխանությունը դրանցով երբեք աչքի չի ընկել, արդյունքում մենք շարունակում ենք վճարել մեր զավակների արյամբ։ Գեղարքունիքում տեղի ունեցած վերջին ընդհարումը և մեր հերոս նահատակների արյունը պետք է վերջին հիշեցումը դառնա, որ այսպես շարունակել այլևս չի կարելի, պետք է դուրս գալ այս կործանարար թմբիրից և իրական գործողություններով պաշտպանել սեփական երկիրը թշնամու ոտնձգություններից։
Կառավարությունն այսօրվա նիստում hավանություն տվեց ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Առաջարկվում է ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություններ կատարել, որպեզի ծրագրերն ավելի արդյունավետ դարձնեն։
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց մի որոշման նախագիծ, որը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը հաստատելուն:
Արագածոտնի և Արարատի մարզերը նոր մարզպետներ ունեն։
Շատերի համար այդ թեզի հնչեցման օրը մեծ պարտության սկիզբն էր, շատերն այդ օրն արդեն հասկացել էին, որ աղետ է լինելու։ Բայց, արդեն հայտնի դառած ամերիկյան ֆիլմի նման, անհնար եղավ տագնապի ձայնը տեղ հասցնել։
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին հարցը։ Զեկուցող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ հարցը ներկայացնելիս շատ կարևոր է դրա նախապատմությունից սկսելը․
Հազարավոր մարդիկ մարզերից Երևան են գալիս որակյալ ինտերնետի բացակայության պատճառով. Փաշինյան
Պատերազմի ավարտից հետո Քարվաճառի, Լաչինի, Կովսականի և Սանասարի շրջաններում ավելի քան 700 կմ երկարությամբ ձգվող, ռազմական նշանականության ճանապարհներ են կառուցվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել էր զանգվածային անկարգությունների պատճառով:
Ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իմ դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։
Դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում դիրքորոշումների մոտեցման չի հաջողվել հասնել Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ Բրյուսելի բանակցությունների ընթացքում, սակայն տեղի է ունեցել ուղղակի եւ անկեղծ «մտերմիկ» խոսակցություն՝ երկար ժամանակ երկխոսության բացակայությունից հետո։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 346 811-ի:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը: Ոչ-ոքիներ գրանցվեցին Սարգսյան-Պետրոսյան, Անդրիասյան-Փաշիկյան, Միքայելյան-Տեր-Սահակյան զույգերի պարտիաներում:
Անտեսվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լուսաբանումն ու բարձր հանրային հասանելիությունը երկրի ժողովրդավարության կարևոր ցուցիչ է և ընկած է հաստատության միջազգային ակրեդիտացիայի հիմքում: Այսինքն՝ խոսքը ինստիտուցիոնալ վերաբերմունքի մասին է:
Ղազախստանի իրավապահ մարմիններն ավարտել են հակաահաբեկչական գործողությունը երկրի 17 տարածաշրջաններից 14-ում: Հունվարի 13-ին այդ մասին հաղորդել է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Իսպանիայի ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում մրցել են «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած «Էլ կլասիկո»-ում որոշիչ է եղեկ լրացուցիչ ժամանակում «Ռեալ»-ի խփած գնդակը:
Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը: Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում:
Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:
Հայկական «Flyone Armenia»-ն Թուրքիայի իշխանությունների կողմից ստացել է թույլտվություն իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ: ՏԱՍՍ գործակալությանն այս մասին հայտնել է «Flyone Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Հայաստանում սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում պաշտոնական վիճակագրությունը լուրջ գնաճ է արձանագրել: Նախորդ տարվա դեկտեմբերին թանկացել է ամեն ինչ: Օրինակ՝ շաքարավազի գինը 2.2 տոկոսով է բարձրացել, իսկ կաթնամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.6 տոկոս: Թանկացել է նաեւ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը. այս շուկայում պաշտոնապես գնաճը կազմել է 1.6 տոկոս:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում Նիկոլ Փաշինյանի՝ «սամվելբաբայանական» չստացված հեղաշրջումից հետո հայաստանյան իշխանությունը Արցախի ներքաղաքական կյանքի նոր փորձություն է ծրագրել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վանաձորում նույնպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում է համայնքի կառավարումը ստանձնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՔՊ-ն համաձայնի ընդդիմադիր խմբակցությունների՝ մանդատները վայր դնելու ու նոր ընտրությունների գնալու առաջարկին։
«ԱյԴի բանկն» ունի այնպիսի ունիկալ վարկային ծրագիր, որը 1,680,000 դրամի վարկ է ձևակերպում 110,000 դրամ աշխատավարձ ստացող, գրավ ու երաշխավոր չունեցող մեկի վրա, որի հայաստանյան միակ բանկային հաշվին վերջին մեկ ու կես տարին գրեթե գումար չի փոխացնվել: