«Եթե նրանք ինչ-որ բան ունեն ասելու, թող առաջին հերթին պատասխանատվության հրավիրեն Նիկոլ Փաշինյանին». Արմինե Ադիբեկյան

Նիկոլ Փաշինյանի գրքի բառապաշարը ֆեյսբուքյան գրառմամբ ցիտելու համար Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այսօր հրավիրվել էր ոստիկանություն։

Ոստիկանությունից դուրս գալուց հետո, Արմինե Ադիբեկյանի շահերը ներկայացնող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ներսում քննչական գործողություններ են կատարվել, ապա հավելեց, որ  նույն հոդվածով Արմինե Ադիբեկյանն իր «հոբելյանական»՝ 10-րդ վստահորդն է։

«Տիկին Ադիբեկյանն այսուհետ կասկածյալ է՝ ծանր վիրավորանքի հոդվածով։ Խափանման միջոց կիրառվեց  ստորագրություն չհեռանալու մասին։ Ըստ էության մեզ առաջարկվեց ցուցմունք տալ, մենք հրաժարվեցինք։ Ունենք կասկածներ, որ տիկին Ադիբեկյանը շուտով այս գործով մեղադրալի կարգավիճակ ձեռք կբերի»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Արմինե Ադիբեկյանն էլ իր հերթին՝ նշեց, որ Նիկոլ Փաշինյանին որոշակի դիպուկ որակավորումները շարունակելու է կիրառել նրա թիմակիցների նկատմամբ։

«Եթե նրանք ինչ-որ բան ունեն ասելու, թող առաջին հերթին պատասխանատվության հրավիրեն Նիկոլ Փաշինյանին, և մենք բոլորս պատրաստ ենք Փաշինյանի հետ կիսել մեղավորության բեռը։ Մի քանի ամիս առաջ ես բացատրություն եմ տվել, որ ես ցիտել եմ Նիկոլ Փաշինյանին, և իրենց բոլոր բողոքները կարող են ներկայացնել Կառավարության շենքում»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս