Սուրբծննդյան շոտլանդական կեքս՝ Dundee cake
Բաղադրիչներ
1. Կարագ – 200 գ
2. Շագանակագույն շաքարավազ – 200 գ
3. Ձու – 4 հատ
4. Ալյուր – 250 գ
5. Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
6. Աղացած նուշ – 50 գ
7. Կոնյակ – 50 գ
8. Կեղևազրկված նուշ – 100 գ
Չրեր – 400-500 գ
1. Բաց և մուգ չամիչ
2. Ցիտրուսային չրեր
3. Չորացրած բալ
4. Խուրմա
5. Ծիրանի չիր
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել չրերը: Մեծ չրերը կտրատել, չամիչը թողնել, ինչպես որ կա: Լցնել բանկայի մեջ, վրան կոնյակ ավելացնել, թողնել 2 օր:
2. Կարագը և շաքարավազը հարել, մինչև շաքարավազը լրիվ լուծվի:
3. Մեկ-մեկ ավելացնել ձուն, յուրաքանչյուր ձվից հետո լավ հարել: Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը և աղացած նուշը: Լավ հունցել:
4. Կոնյակով ներծծված չրերը թավալել ալյուրի մեջ:
5. Չրերը խառնել խմորին:
6. Կաղապարը յուղապատել, ալյուր շաղ տալ: Խմորը լցնել կաղապարի մեջ: Հարթեցնել, վրան շարել կեղևազրկված նուշը (մոտ 70 գ):
7. Թխել մոտ 1 ժամ (եթե կաղապարը մեծ է, ավելի շատ) 170 աստիճան տաքացրած ջեռոցում:
8. Կեքսը ամբողջությամբ սառեցնել, հետո փաթաթել սննդային թաղանթով և պահել սառը տեղում մոտ 2-3 շաբաթ: Շաբաթը մեկ վրան կոնյակ շաղ տալ: Մատուցել Զատկի տոնակատարության օրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը