Երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ գլխավոր դատախազությունում հաստատել https://168.am/2021/07/06/1544405.html են «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին նկատմամբ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը ու այն ուղարկել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Առաջիկա օրերին կլինի հրամանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը՝ անդրադառնալով իր՝ Աջափնյակի փոխթաղապետ նշանակվելուն։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 5 ֆիզիկական անձի անունով 2020թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ճապոնիայից Հայաստանի տարածք է ներմուծվել 11 հատ տրանսպորտային միջոց, որոնք սահմանված ժամկետներում չեն մաքսազերծվել և չեն ստացել պետական հաշվառում։
«Իր այդ հայտարարությունը՝ համայնքապետերի հետ կապված, անում է ու անընդհատ կրկնում, որպեսզի ապացուցի, թե ինքն այդքան կա, բայց ինքն այդքան չկա։ Հիմա չի բացառվում, որ սկսեն իմ ուղղությամբ աշխատել, բայց խոսքի ազատություն է, չէ՞, այդ պատճառով էլ ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Չի բացառվում, որ ինձ էլ կանչեն հարցաքննեն»,- շեշտեց նա։
Ամիսներ առաջ ստեղծված հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝ համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել է պայքարել, իրենց հավաստիացմամբ՝ ապատեղեկատվության, բայց իրականում ոչ պրոֆեսիոնալ, ընտրողաբար թիրախավորված որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ՝ իբրև թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար:
Դեսպան Թրեյսին, ողջունելով ՀՅԴ Հայաստանի Գերադույն մարմնի նոր կազմը, մասնավորապես ընդգծեց իր հետաքրքրությունը հետընտրական իրողություններով պայմանավորված կուսակցության որդեգրած քաղաքական առաջնահերթությունների և ծրագրերի առնչությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խոսափողի» համբավ ունեցող «Sabah» թերթի լրագրող Ուղուր Յըլդըրըմը այցելել է Աղդամի (Ակնա) ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն և հոդված հրապարակել կենտրոնի գործունեության մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը` ըստ տնտեսական շրջանների, գրում է minval.az-ը` մանրամասնելով, որ նոր որոշմամբ` ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի հայտարարություններ բաժնից տեղեկանում ենք, որ Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի վերջին՝ հունիսի 22-ի նիստի ժամանակ ավագանու մանդատ ստացած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Սուրեն Օհանյանը հրաժարվել է մանդատից, նրա լիազորությունները դադարեցվել են:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակություն ՌԴ գործուղելու մասին որոշում է ստորագրել: Որոշումից հայտնի է դառնում, որ պատվիրակության կազմում 16 մարդ է, որոնցից 7-ը անվտանգության աշխատակիցներն են:
40-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Անգլիացի երգիչ և երգահան Փիթեր Գեբրիելը անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակին նվիրված գրառում է կատարել, որում ասված է․
System Of A Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրաճանաչ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան լուրը խորը տխրությամբ է ընդունել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել օրեր առաջ վիրահատության ենթարկված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հաշվի առնելով նաև քննարկվող հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրավական ակտերի փոփոխությունները սահմանված կարգով հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/):
ՀՀ Սահմանադրական դատարանը երեկվա աշխատակարգային նիստում քննել և մերժել է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով Սահմանադրական դատարանի (ՍԴ) նիստին դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը հեռագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ իր և դեսպանության անունից շուտափույթ ապաքինում մաղթելով «հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին»:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում Դավթաշեն վարչական շրջանի՝ Ա. Մանուկյանի անվան թիվ 93, Հ. Խաչատրյանի անվան թիվ 199, թիվ 192 և 200 դպրոցներում փորձարկվելու է էլեկտրաշչակ:
Ըստ Վահե Գրիգորյանի տարօրինակ և անօրինական տրամաբանության, ՍԴ բոլոր դատավորները պետք է հնարավորություն ունենան դառնալ ՍԴ նախագահներ, դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարի մեկուկես տարուց ոչ ավել, որպեսզի 12 տարվա պաշտոնավարման ժամկետի ընթացքում, դրա հնարավորությունն ունենան բոլոր դատավորները։
Հուլիսի 7-ին, ժամը 11։30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Մոտ երկու տարի առաջ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նույն կառույցի աշխատակից, գծանկարիչ, վաստակավոր նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի թոռը՝ Միքայել Վարդպարոնյանը, սակայն վերջերս ծագած անհամաձայնությունների հետևանքով նա աշխատանքից ազատման դիմում է գրել։
Իրաքի Այն ալ Ասադ ռազմակայանը, որն օգտագործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական ուժերը, հրթիռակոծման է ենթարկվել:
Գործ պետք է անել այն դեպքում, եթե աղմուկ կա։
2021թ. հուլիսի 6-ին՝ ժամը 16 :15-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասից հայտնել են, որ Արգինայի ջրատարում երեխա կա ընկած:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումն` ըստ տնտեսական շրջանների: Նոր որոշմամբ առանձին շրջանի մեջ են մտնում Արցախի շրջանները (բացառությամբ Քաշաթաղի ու Քարվաճառի): Իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները մտցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ: Այս վերջին անունը շատ խոսուն է. կարծում եմ` կռահում եք, որ եթե կա արևելյան, ուրեմն կա նաև «արևմտյան Զանգեզուր», որի տակ մեր հարևանները (քաղաքական ու հասարակական մակարդակներում) պատկերացնում են Սյունիքը:
Գեղարքունիքի մարզպետ, ՔՊ-ական Գնել Սանոսյանը ևս այն մարզպետների թվում է, որոնց կարծիքով՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին այլ քաղաքական ուժերին աջակցած կամ նրանց կազմում առաջադրված համայնքապետերը պետք է հեռանան:
Հուլիսի 7-12-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատվելու դեպքում կենսաթոշակառուները բախվում են աշխատանքային կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից վերահաշվարկելու և չստացված կենսաթոշակը ստանալու խնդրին: