Իրենց համայնքներում խայտառակ պարտություն կրած համայնքապետերն ուղղակի ինքնակամ պետք է գնան. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ, ՔՊ-ական Գնել Սանոսյանը ևս այն մարզպետների թվում է, որոնց կարծիքով՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին այլ քաղաքական ուժերին աջակցած կամ նրանց կազմում առաջադրված համայնքապետերը պետք է հեռանան:

«Տեսեք, այդ երևույթը չեմ ուզում ես շատ մեկնաբանել, բայց կարծում եմ՝ հետևյալն է: Կան մարդիկ, ովքեր կարծում էին, որ ընտրություններով այսպես աշխարհն ամբողջովին փոխվելու է և հենց իրենք իրենց համայնքում իրենց բնակիչների նկատմամբ անհասկանալի վարք էին դրսևորում: Եվ կարծում եմ՝ այ այդպիսի մարդիկ, ովքեր վերջում խայտառակ պարտություններ կրեցին իրենց համայնքներում, էդ մարդիկ ուղղակի ինքնակամ պետք է գնան, որովհետև էն վարքը, որը իրենք էին դրսևորում, այն պահվածքը, որ իրենք ունեին, և այն անհարգալից վերաբերմունքը հենց իրենց համայնքի բնակչության նկատմամբ, նաև ընտրությունների արդյունքով բնակչությունն իրենց կարծիքը հայտնեց, և այդ մարդիկ, եթե մի քիչ խորը մտածեն, իրենք ինքնակամ պետք է գնան՝ հաշվի առնելով, որ համայնքում իրենց վարկանիշը ինչպիսի վիճակում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Հարցին, թե Գեղարքունիքի մարզում կա՞ն նման համայնքապետեր, ու արդյո՞ք մարզպետը նրանց հրաժարականի առաջարկներ արել է, Սանոսյանն արձագանքեց.

«Չունենք մենք այդպիսի պրոցես, բայց ունենք այնպիսի համայնքապետեր, որոնք եթե մի քիչ խորը մտածեն, իրենք այլևս անելիք չունեն այդտեղ»:

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031