Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հուլիսի 7-12-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 7-12-ն առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 7-10-ը կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի հուլիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.40C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.00C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.50C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031