Բաժիններ՝

«Տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում». Ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի կարծիքով՝ տնտեսական ակտիվության վերաբերյալ եկող տարվա իրենց գնահատականները շատ իրատեսական են, որոնք մեծ չափով կախված են նաև այն ծրագրերից, որոնք նախատեսում է իրականացնել Կառավարությունը։

«Այն հանգամանքը, որ այժմ գնաճը բարձր է՝ մտահոգիչ է, մտահոգիչ է նաև այն, որ այդ գնաճը որոշ չափով տուգանում է նաև տնտեսական աճը։ Բարձր գնաճի պայմաններում Կենտրոնական բանկը, որպեսզի կառավարելի լինի, վերջին անգամ եռամսյակային վերանայում իրականացրեց տոկոսադրույքները 0,25 տոկոսով բարձրացնելով։ Եկող տարվա համար դեռևս շուտ ենք համարում որևէ գնահատականի վերանայումը, կարծում ենք՝ դեռ վաղ է, հաշվի առնելով, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, անսպասելի չէր, այսինքն՝ մենք գիտեինք, որ այս տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում, գիտենք նաև, որ Կենտրոնական բանկն իր գործիքակազմով և քաղաքականությամբ անելու է ամեն բան կառավարելի միջակայք տեղափոխվելու ուղղությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Խաչատրյանը։

Ըստ Ֆինանսների նախարարի, ՀՀ սահմանադրությամբ գնաճը զսպելու գործիքակազմը պատկանում է Կենտրոնական բանկին, որն էլ իրականացնում է այն ամենը, ինչով որ լիազորված է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս