ՀՀ իշխանությունները պայմանավորվում են նոր տարածքներ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Սիսիանի, Ջերմուկի և Վարդենիսի հատվածներում թշնամու առաջխաղացման համար հարմար պայմաններ ստեղծելով՝ փաշինյանական ռեժիմը բեմադրություն է խաղում, աշխատանքից հեռացնում է ՊՆ նախարարին, տեղը նշանակում ասֆալտ անող պատմության ուսուցչին, հետո ԱԽ նիստ հրավիրում։
Գալիս են, զինվորներին ստորացնելով փորձում են ներս մտնել, բայց պետություն չկա՝ պաշտպանի էդ մարդկանց:
Հենց նոր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, որոշում կայացրեց մերժել դատախազության բողոքը, որով պահանջվում էր կասեցնել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները։ Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքի ղեկավար։
ՀԺ-ն հայտարարում է, թե (ան)պաշտպանության նախարար է նշանակվելու Պապիկյան Սուրենը։
«Մանդատների վայր դրման հարցը ցանկացած պահի կարող է դառնալ օրակարգի մաս, բայց դրա հիմքում պետք է դրված լինեն դրան հաջորդող քայլերը, թե ինչ է հետևելու այդ գործընթացին»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մենք մտել ենք կադրային շրջապտույտի մեջ, որից նույնիսկ դուրս գալու հեռանկարներն այս պահին տեսանելի չեն: Այս պայմաններում խոսել երկրում տեղի ունեցող պաշտպանական համակարգերի լուրջ գործընթացների մասին, իմաստ չունի»,- հավելեց նա՝ նկատելով, որ ութ ամիս խոսվում է Զինված ուժերի արդիականացման, նոր կոնցեպտի մասին, բայց իրականում այն գոյություն չունի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն անդրադարձավ արտահերթ ընտրություններին և դրա հետևանքով ձևավորված փխրուն հանրային դաշտին, ապատիկ մթնոլորտին:
168.am-ի տեղեկություններով, Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ է նշանակվելու Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը, ով վերջերս էր, այսպես ասած, վայր դրել Նիկոլ Փաշինյանի խոսնակի պարտականությունները:
Հայաստանը մի երկիր է, որտեղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայելու ժամանակ զինվորական հանցագործության համար դատապարտված, ռուսական ու հայկական բերդերում պատիժ կրած, դատվածությունը մարված անձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Մենք ապրում ենք մեր երկրի պատմության ամենաբարդ ժամանակահատվածներից մեկը. վստահաբար կարող ենք ասել, որ անկախությունից ի վեր՝ նման ծանր ժամանակահատվածում չենք ապրել»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց». քննարկման ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Հերթական անգամ փոխվում է պաշտպանության նախարարը. Նաիրա Զոհրաբյան։
Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում:
«Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց». քննարկում՝ ՈՒՂԻՂ
«Գորիսից Որոտանի հատվածով դեպի Կապան ընդհանրապես ոչ մի շարժ չկա»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Որոտանի հատվածում օրեր առաջ ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանը։
Արշակ Կարապետյանն ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:
Վերջին օրերին Հայաստանի կյանքում գերիշխող էր երկու պրոցես՝ ճանապարհների հանձնում Ադրբեջանին` մաքսակետերի տեսքով, և ՏԻՄ ընտրություններ։
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ /ցանկալի է՝ իշխանական/, «Դավիթ Համբարձումյան» դաշինքն առաջարկում է բանավեճ կազմակերպել Մասիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուների միջև, ընդ որում կարող եք. 1.հարցերը/ թեմաները/ նախօրոք համաձայնեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հետ, 2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է բանավեճի գալ իրենց ցուցակի բոլոր անդամներով, իսկ «Դավիթ Համբարձումյան» դաշինքից միայն համայնքի ղեկավարի […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ:
168.am-ի հետ զրույցում Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանն ասաց, որ ինչպես ամբողջ Արցախը, այնպես էլ Հին Շենն ունեն անվտանգության խնդիրներ։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Mount Whitney շտաբային նավը նոյեմբերի 15-ին սկսել է Սեւ ծովից Միջերկրական ծով անցումը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ համատեղ զինավարժանքների ավարտից հետո: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերոդ նավատորմի մամուլի ծառայությունը:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 99-ի: Այդ մասին հաղորդել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:
Արման Թաթոյանը, այս ամենին զուգահեռ, նշել է, որ գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները մեկ ամսում ապահովել են ավելի քան 4 հազար ավտոմեքենայի և 7500 մարդու անվտանգ տեղաշարժ դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ:
իկոլ Փաշինյանի դեմ պայքարի շարժումը պետք է ղեկավարեն Առուշան Առուշանյանը և Գևորգ Փարսյանը։ Կյանքը ցույց տվեց, որ այս մարդիկ են կարողանում հաղթել Նիկոլ Փաշինյանին՝ լինեն ազատության մեջ, թե բանտում։
Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 378 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 329 341-ի:
Հա, լա՜վ, բա էս տղաները ինչո՞վ են մեղավոր, պատկերացնու՞մ եք, թե զորացրումից հետո ի՞նչ հասարակությունում են ապրելու ..
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթանակ են տոնել Եվրոպայի թիմային առաջնության հերթական տուրում: