Բաժիններ՝

Իրանում շուրջ հարյուր մարդ է տուժել երկրաշարժի հետևանքով

Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 99-ի: Այդ մասին հաղորդել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհվածի եւ 27 տուժածի մասին:

«Ներկայում այդ 99 տուժածներից 10-ը հոսպիտալացվել են»,-գործակալությանը հայտնել է Հորմոզգանի նահանգի բժշկական համալսարանի ներկայացուցիչ, ցնցումների պատճառով տուժած Ֆաթիմա Նուրուզյանը:

Նա նաեւ հավելել է, որ 88 մարդ դուրս է գրվել անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո:

6,0 մագնիտուդով երկու երկրաշարժ է Իրանում տեղի ունեցել նոյեմբերի 14-ին:

Դրանց էպիկենտրոնն ընկած է Բենդեր-Աբաս քաղաքից (Հորմոզգանի նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա: Գրանցվել են մի քանի հետցնցումներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս