«Պատկերացնում ե՞ք էդ տղաների հոգեվիճակը, ձեզ թվում է իրենք մեզանից քի՞չ են տանջվում ու ափսոսում էդ նահանջների համար». Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «44 օր պատերազմ անցան 18֊20 տարեկան տղաները: Իրենց եմ առանձնացնում, քանի որ հետպատերազմում տարիքով մեծ ողջ մնացածները վերադարձան իրենց ընտանիքներ…

Պատանիներ են, որոնք նոր դպրոց էին ավարտել և պետք է կյանքի մեկ այլ հորձանուտ մտնեին…

Փորձությունն անքննելի էր. պատերազմ, կորուստներ, վտանգի ու վախի զգացում , առողջության կորուստ, մղձավանջներ…

Պետությունը տառացիորեն անտեսեց ամեն մի զինվորի , թե՛ առողջական խնդիրը, թե՛ հոգեբանական, թե՛ կարիքը, թե՛ կարողությունը… Կանգնեցրել են պոստերում ու կենդանի տանջում են տղաներին …

Նահա՜նջ , տարածքը հանձնե՛ք…

Նահա՜նջ, տարածքը հանձնե՛ք…

Պատկերացնում ե՞ք էդ տղաների հոգեվիճակը, ձեզ թվում է իրենք մեզանից քի՞չ են տանջվում ու ափսոսում էդ նահանջների համար …

Շատերն ասում են «զենքը ձեռքիդ է, կրակի՛», հա բայց մի՛ մեղադրեք, իրենք գիտեն, որ հրաման են խախտում և իրենք վստահ չեն, որ հրաման խախտելուց հետո հասարակության խրոխտ մասսան տեր կկանգնի էդ քայլին ու զինվորին մենակ չի թողնի, իրենք վստահ չեն , որ որևէ մեկը սրտացավություն ունի, իրենք վստահ չեն, որ որևէ մեկը իրենց հիշում է (խոսքս չի վերաբերում ընտանիքի անդամների):

Այո՛, հետպատերազմում իրենք մոռացվեցին, պատճառները չեմ քննարկում, քանի որ ո՜վ ինչ պատճառ ուզի կգտնի, չէ՛, չեմ էլ խոսում կառավարության մասին: Անիմաստ է . Ժողովուրդն իրենց մանդատ է տվել, որ հանձնելով ապրեն…

Հա, լա՜վ, բա էս տղաները ինչո՞վ են մեղավոր, պատկերացնու՞մ եք, թե զորացրումից հետո ի՞նչ հասարակությունում են ապրելու …»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930