Բաժիններ՝

ԱՄՆ-ի Mount Whitney նավը հեռանում է Սև ծովից զինավարժանքների ավարտից հետո

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Mount Whitney շտաբային նավը նոյեմբերի 15-ին սկսել է Սեւ ծովից Միջերկրական ծով անցումը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ համատեղ զինավարժանքների ավարտից հետո: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերոդ նավատորմի մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի USS MountWhitney հրամանատարական նավը (…) սկսել է իր անցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկրների հետ ծովային գործողությունների եւ զինավարժաքների ավարտից հետո»,- ասված է Twitter-ում Վեցերորդ նավատորմի հրապարակման մեջ:

Նոյեմբերի 10-ին ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը ժամանել են Սեւծովյան տարածաշրջանում Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության կողմից անցկացվող բազմազգ զինվարաժաքներին մասնակցելու համար:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այնտեղ էին գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը՝ Porter կառավարվող հրթիռային զենքով, John Lenthall l լցանավը եւ Mount Whitney-ը:

Պաշտպանական գերատեսչությունում ընդգծել են, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի ուժերի արտապլանային գործողությոններին: Գերատեսչությունում նշել են, որ Վաշինգտոնը զինված ուժերի բազմազգ խմբավորում է կազմում Ռուսաստանի սահմանի անմիջական մերձակայքում: ՌԴ-ի պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ նման գործողություններն ապակայունացնող գործոն են դառնում տարածաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս