
«Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի շարժումը պետք է ղեկավարեն Առուշան Առուշանյանը և Գևորգ Փարսյանը». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարտություններից պետք է անցնել հաղթանակների, մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է
Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի շարժումը պետք է ղեկավարեն Առուշան Առուշանյանը և Գևորգ Փարսյանը։ Կյանքը ցույց տվեց, որ այս մարդիկ են կարողանում հաղթել Նիկոլ Փաշինյանին՝ լինեն ազատության մեջ, թե բանտում։
Չուզեցին, որ նա գնա Գորիս և Կապան՝ չգնաց, որոշեցին, որ պիտի հաղթեն ընտրություններում՝ ջարդեցին գցեցին մի կողմ՝ չնայած իրենց հանդեպ բոլոր հալածանքներին, բոլոր դժվարություններին, ուժային, վարչական և ֆինանսական անհաշվելի ուժին։
Կապանի այսօրվա հաղթական մթնոլորտը պետք է բերել Երևան, Հանրապետության հրապարակ, որտեղի հաղթանակից հետո Կապան վերադառնալ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհով»։