Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Արթուր Ղազինյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցով նիստը՝ ՈՒՂԻՂ
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը»,- ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Իոսիֆ Ստալինը 86 տարի առաջ, 1935թ. իր ելույթներից մեկում նշել է “Կադրերն են որոշում ամեն ինչ”: Հետագայում այն դարձել է քաղաքականության մեջ հայտնի մտքերից մեկը:
Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել ընտրվելուց մեկ տարի անց. սա ըստ Սահմանադրության. Վարդևանյան:
Սահմանադրություն գրողները երբեք չէին կարող մտածել, որ ԶՈւ-ն նահանջ է ապահովելու. Արամ Վարդևանյան:
Նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հայտնվելուն պես մեծ պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև տրոհվել է փոքր հակամարտություների: Կրակում են և՛խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ անդրադառնալով նոյեմբերի 14-15-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած միջադեպերին:
Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Անընդհատ հղումներ են արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների:
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ:
Զինվորներին ծնկի բերողները այսօր նստած են ԱԺ-ում. Աննա Մկրտչյան։
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ գերիները, երևի, կարող են հավերժ սպասել. Մկրտչյան:
Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Եթովպիայում գտնվող բոլոր ամերիկացիներին նախազգուշացրել է անհապաղ երկիրը լքելու անհրաժեշտության մասին, որպեսզի իրենց չենթարկեն ծուղակում հայտնվելու ռիսկի, եթե քաղաքացիական պատերազմը տարածվի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Այդ մասին հաղորդել է Axion պորտելը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսին:
Նախկինում ասֆալտչիկի դեր ստանձնած մարդը Պաշտպանության նախարարի պաշտոնը դերակատարում է համարում. Աննա Մկրտչյան։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նկատեց՝ ՀՀ պաշտոնյաների իրամերժ հայտարարություններն արդեն իսկ սպառնալիք են անվտանգային համակարգին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արման Աջամօղլյանին Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:
Նորավան գյուղի վերևից մխրճված ադրբեջանցիների ափի մեջ է մեր ճանապարհը. Սեյրան Օհանյան:
Աննա Մկրտչյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ:
Հոգնել եմ, էլ առողջությունս չի ներում. Բյուրականի գործող համայնքապետը՝ իր հրաժարականի մասին
Չգիտեմ Արծրուն Հովհաննիսյանն ի՞նչ ֆունկցիա է իր վրա վերցնում, հավանաբար, 44-օրյա պատերազմի տրամաբանությամբ է առաջնորդվում. Ագնեսա Խամոյան:
Արագածոտնի մարզպետը չպատասխանեց այն հարցին, թե ինչ է քննարկվել
Էս մեր Ռադիկը որ դուրս գա, հարցրեք 7 հոլովները, եթե ասի, թող դառնա համայնքապետ. բյուրականցի
Ես հարցրել եմ՝ հաշվի առնելո՞ւ եք համայնքի կարծիքը, ասել են՝ այո, ո՞ւր է. բյուրականցի
Փաշինյանն ասում էր՝ գերիները երկու ամիս էլ կդիմանան, դիմացան, հետո՞, ո՞րն է այս ծաղրածուների գործողությունը. Վահե Հակոբյան:
Գերիների վերաբերյալ նիստն այս իշխանությունը փակ է անում, որ թաքցնի իր անգործությունը. Աննա Գրիգորյան:
Ինչո՞ւ է վարչապետը ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնում. չէ՞ որ հակառակն էր ասում. բյուրականցի
«Կադրային քաղաքականության մեջ արագ փոփոխություններն ինքնին խնդիր են, և դա պատերազմի ժամանակ հիմնական խնդիրներից է եղել կառավարման համակարգում բացթողումների»,- ԱԺ-ում հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք 1 տարում պաշտպանության 4 նախարարի փոփոխությունը բանակում խնդիրների պատճառ չի դառնա:
Ես ամեն վայրկյան վախն աչքերիս եմ ապրում. համայնքի բնակչուհի
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակներում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: