
Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սուրեն Պապիկյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար:
Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: