ՀՀ արևելյան սահմանագոտում ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ. տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ինչպես են ադրբեջանցիները հարձակվում հայկական դիրքերի վրա:
Վիգեն Խաչատրյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժած հակառակորդի զրահատեխնիկան:
Ռուսաստանի նախագահը թող իրեն հաշիվ տա՝ իր ստորագրությունը հաշվի առնող կա՞, թե՞ ոչ. Վիգեն Խաչատրյան:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր նոյեմբերի 15-ին հանդես էին եկել հայտարարությամբ:
Մի կողմից դիմում եք Ռուսաստանին մեր ինքնիշխան տարածքը թուրքերից պաշտպանելու համա՞ր, մյուս կողմից՝ ընդունում եք ԱՄՆ նախագահի հրավերը և մեկնում ակնհայտ հակառուսական միջոցառմանը մասնակցելո՞ւ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Անար Էյվազովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին բախումների ընթացքում ադրբեջանական կողմի վիրավորների մասին։
Թշնամին ռազմական ագրեսիայի է դիմել Սյունիքի մարզում: ՀՀ պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։
Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին. Արփի Դավոյան:
Հարցին՝ այսինքն՝ այս պահին Սյունիքի մարզի գյուղերում կամավորական ջոկատնե՞ր են կազմվում, մարզպետը պատասխանեց՝ իհարկե։
Ռազմական գործողությունները շատ արագ կարող են այնպիսի ծավալներ ընդգրկել, որ լուրջ խնդիրներ առաջանան. Արմեն Խաչատրյան:
Ռուսաստանի հետ մեր ունեցած վստահությունը մեկ վայրկյանում կարող է փոխվել. Անդրանիկ Քոչարյան։
Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։
Նոյեմբերի սկզբին նախատեսվող Փաշինյան-Պուտին-Ալիև հետպատերազմյան բանակցությունների երրորդ ռաունդի չեղարկումից հետո սկսվել է Ադրբեջանի իշխանությունների ռազմական սադրանքների հերթական փուլը ՀՀ սահմանների ուղղությամբ: Նախ նոյեմբերի 10-ի երեկոյան ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն անակնկալ կերպով հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով համաժողովին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ձեզ հարյուր անգամ ասել էի, որ պատերազմը չի ավարտվել: Որ խաղաղություն թույլի հետ չի լինելու: Որ այս սրիկան չի հանգստանալու: Որ իրեն ընտրել չի կարելի: Որ կապիտուլյանտին վերարտադրելով աշխարհին սխալ ազդակ ենք ուղարկելու:
Մենք այսօր հերթական անգամ համոզվեցինք՝ Հայաստանում իշխանություն չկա. Էլինար Վարդանյան:
Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը «գավառական շուստրիությամբ» ինչ բանակցություններ է վարում. Ագնեսա Խամոյան։
Փաշինյանի ընտանեկան թերթը դարձել է իշխանության թիվ 1 լրատվական աղբյուրը. Գեղամ Մանուկյան:
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ։
Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ կրկին տեղեկացրեց, որ ՀՀ արևելյան սահմանագոտում տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակվում են:
Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը` ՈւՂԻՂ:
ՀԱԿՊ անդամ Ռուսաստանն ունի մեծ փաթեթ. այս պահին ոչ հայտարարություն ենք լսել, ոչ գործողություն տեսել. Անդրանիկ Քոչարյան:
«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիները բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայ համայնքին Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի մահվան կապակցությամբ: Պատրիարքության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էրդողանն իր ցավակցությունը հայ համայնքին փոխանցելու համար զանգահարել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին:
Նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին:
Նիկոլն ի զորու չէ ադեկվատ որոշումներ կայացնել: Իրավիճակը չհանդարտվելու և հակառակորդի ագրեսիվ ռազմական գործողությունների շարունակվելու դեպքում, ընդհուպ մինչև ռազմական դրության և մասնակի զորահավաքի անհրաժեշտություն կարող է առաջանալ:
Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեչական հարձակում են սկսել ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ Սյունիքի մարզի որոշ քաղաքացիական բնավայրերի հարևանությամբ: Նրանց արարքներն ի սկզբանե հանցավոր են, կազմում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մասը: