
Նիկոլ Փաշինյանը Բայդենից Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել. նա կմեկնի ԱՄՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով համաժողովին:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Նիկոլ Փաշինյանը ստացել է նախագահ Բայդենից Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու հրավեր: Վարչապետ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը: Մենք ժողովրդավարության համաժողովն ընկալում ենք որպես ՀՀ ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն և այդ նպատակի համար ենք ծառայեցնելու այդ համաժողովը»,- ասել է Գրիգորյանը: