168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ մինչև ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ոտքի չկանգնի, այս իշխանությունը չի գնա:
Մոտ մեկ ու կես ժամ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին: Ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ նա բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից՝ Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում: Նաև ասել էին, որ այլ մանրամասների համար ավելի ուշ զանգահարենք: Զանգահարեցինք:
«Այո՛, Երրորդ նախագահի տրված հարցազրույցում կան բազմաթիվ փաստեր, որոնք արժանահավատ են ցանկացած գրագետ մարդու համար, և որևէ հերքում այս իշխանությունների կողմից չի եղել»,- նախագահի հարցազրույցին առնչվող այլ հարցերին ի պատասխան՝ վերահաստատեց Արթուր Վանեցյանը:
Այս պահին տեղի ունեցող ընդդիմության հանրահավաքին մարդկանց սպասելի մեծ հոսքը կանխելու նպատակով, 168.am-ի տեղեկություններով, իշխանությունները փակել են Կենդանաբանական այգուց, Մոնումենտից և առհասարակ դեպի քաղաքի կենտրոն իջնող բոլոր ճանապարհները։
Քաղաքի տարբեր հատվածներից հազարավոր քաղաքացիներ շարժվում են Ազատության հրապարակ: ՀՅԴ կուսակցության բազմաթիվ անդամներն իրենց քայլերթը սկսել են Հյուսիսային պողոտայից, քաղաքացիներ են հավաքվել նաև Սուրբ Աննա եկեղեցու մոտ, Սարյանի պուրակում:
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։
«Այլևս սպասելու ժամանակ չկա. դավաճանի մնալը նոր աղետի առաջ է կանգնեցնում երկիրը». Արծվիկ Մինասյան
«5000 զոհն ու Արցախը տալը քի՞չ է». Արագածոտնի մարզից հանրահավաքի եկած քաղաքացին պահանջում է Փաշինյանի հրաժարականը
Ոստիկանները բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին:
Ինչպես և սպասելի էր, այսօր ժամը 15:00-ին սպասվող մեծ հանրահավաքին ընդառաջ իշխանությունները սկսել են «կանխարգելիչ» գործողությունները: Երեկ Ազգային Անվտանգության ծառայության կողմից հարցաքննվեցին ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, բերման ենթարկվեցին և ձերբակալվեցին ընդդիմադիր մի շարք հասարակական, հանրային գործիչները, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը:
Ազատության հրապարակը բազմամարդ է. ՈւՂԻՂ
«Հայրենիքի փրկության շարժմումը» այսօր՝ փետրվարի 20-ին, հանրահավաք է կազմակերպել, որին ներկա է նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Խզբզանք կոչվածն այնքան է ատում իր ժողովրդին և Արցախը, որ անգամ պաշտոնական հաղորդագրության մեջ մի քանի տեղ, վստահ եմ՝ դիտավորյալ, աղավաղում և ծաղրում է Արցախյան շարժումը: Երբ որ կարդացի՝ տպավորություն ստացա, որ Թալեաթ փաշան Ապրիլի 24-ի օրով ցավակական ուղերձ է հղել հայ ժողովրդին: Նա Հայաստանում առնվազն քաղաքական ապագա չունի, նաև արդարադատության առջև պետք է կանգնի: Հայաստանը ունի նոր, ազգային իշխանության կարիք»:
ՀՅԴ–ն երթով միանում է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին․ ՈւՂԻՂ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական այրերի և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ փետրվարի 20-ին մասնակցել է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին, ծաղիկներ խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով՝ երկրում սոցիալական արդարության հաստատման և պահպանման համար առաջին պայմանն այն է, որ բոլորն օրենքի առաջ պետք է լինեն հավասար։
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Անհնազանդության ակցիաներ՝ Երևանի փողոցներում
Եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս:
ՄԽ համանախագահների միջև տիրող համաձայնության փաստը հաստատում էր նաև համանախագահ պետությունների` ՌԴ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ Հայտարարությունը` ջիհադականների ներգրավմամբ և Արցախի ու Հայաստանի հայ բնակչության նկատմամբ ցեղասպանական ռազմական հանցագործություններով ուղեկցվող 2020 թ. սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու մասին[5]: ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև սույն համաձայնության պահպանման վկայությունն էր նաև մարտական գործողությունների ավարտական շրջանում ՌԴ, ԱՄՆ-ի ու ՖՀ իշխանությունների հովանու ներքո երեք անգամ հայտարարված զինադադարը[6]:
Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի, այսպես կոչված, ուղերձը յուրօրինակ խոստովանություն է այն մասին, թե ինչպես է ինքը ուղիղ 33 տարով հետ շպրտել Հայաստանն ու Արցախը: Եվ նույնիսկ ավելի վատ պայմաններով, քան 33 տարի առաջ էր:
Ինքս միշտ էլ նշել եմ, որ այս քաղաքականությունը և քայլերը, որոնք իրականացվել են, նաև բխում են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես եռանախագահ, կարգավիճակից և այլ պարտավորություններից։ Ինչը նշանակում է, որ Մինսկի խումբը և Մինսկի խմբի եռանախագահությունը, նրա անդամ երկրները շարունակում են իրենց առաքելությունը, այդ թվում՝ որպես այդ եռանախագահության ներկայացուցիչներ։ Հետևաբար՝ Մինսկի խումբը երբեք դուրս չի մնացել բանակցային գործընթացից։
Փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես ոնց հասկացա, երեկվա էպոպեյան կապված ա ինչ-որ ֆեյք փնտրելու հետ։ Արդյունքում, պարալիզացված ա իմ աշխատանքը Ադրբեջանի հայատյացությունով պայմանավորված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Նաև պարալիզացված ա դասապրոցեսը և մի քանի պլանավորված օնլայն հանդիպումներ սփյուռքի երիտասարդության հետ Ադրբեջանի թեմատիկայով, քանի որ հեռավար էր, իսկ բոլոր դիվայսներս վերցրել են։
Մեր ժողովրդի ոգին անկոտրում է: Արցախցու ոգին առավել եւս անկոտրում է: Նրա ապրելու և արարելու ձգտումը՝ անսասան: Համոզված եմ, որ ինչպես շատ ազգեր, որոնք իրենց պատմության ընթացքում հայտնվել են ծանր մարտահրավերների առջև, հայ ժողովուրդը ևս շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա:
Ազգային ժողովի շենքի մոտ տասնյակ ավտոբուսներով ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնականի բաժնից ինձ ծանուցում բերեցին ժամը 13:30-ի համար: Ոստիկանության գալն անակնկալ չէր մեր համար. երեկ գիշերվանից սպասում ու սպասում ենք:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և վերնագրել՝ «Հենց նոր ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Մալյանին»: Ոստիկան ներկայացած անձիք եղել են քաղաքացիական հագուստով:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները շնորհավորական ուղերձ են հղել արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարեդարձի առիթով:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր եկել էին նաև Նարեկ Սամսոնյանի՛ հետևից։ Շուտով նա կներկայացնի մանրամասները։