«Նարեկ Մալյանին բերման են ենթարկել Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում». Զարզանդ Գաբրիելյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և վերնագրել՝ «հենց նոր ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Մալյանին»: Ոստիկան ներկայացած անձինք եղել են քաղաքացիական հագուստով: 168.am-ը Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկություն հարցրեց, թե ովքե՞ր և ի՞նչ պատճառով են «առևանգել» Նարեկ Մալյանին:

«Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում ոստիկանության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել»,- տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Մեր ճշտող հարցին, թե նախապատրաստվող նյութերն ի՞նչ գործի առնչությամբ են, պատասխանեց.

«Նյութեր են նախապատրաստվում էս պահին Երևան քաղաքի ոստիկանությունում»:

Նաև ասաց, որ մանրամասներ կներկայացնեն ավելի ուշ:

Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ-ի առջև բերման ենթարկվածներին սպասելիս Նարեկ Մալյանն ասել էր, որ իրեն այսօր՝ փետրվարի 20-ին, «Չաուշեսկուի գործով» կանչել են ոստիկանություն:

Տեսանյութեր

Լրահոս