Երևանում անհնազանդության ակցիաներ են, կան փակ փողոցներ
«Հայաստանի բացարձակ մեծամասնությունն արդեն հրաժեշտ է տվել Փաշինյանին ու նրա թիմին». Արման Աբովյան
Այն, ինչ այսօր կատարվում է Զանգեզուրի հետ, դա չպետք է թույլ տանք. «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյան
«Այս փողոցներում սև ժապավեն կապած կառավարությունը մեզ հասցրեց սև ժապավենների». Ռուբեն Հովհաննիսյան
Փետրվարի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:
Ոստիկաննե՛ր, պահելով ձեր տունը, կատարելով սրա հրամանները, քանդում եք բոլորիս տունը». Արմեն Աշոտյան
«Ամեն օր լինելու են գործողություններ՝ ցույցեր, գործադուլներ». Վազգեն Մանուկյան
«Սա մեր 5000 զոհի հիշատակը հիշելու պայքար է. չենք հոգնելու». Շարմազանով
«Մեզ պետք է Հայաստան, որտեղ կարողանանք ապրել առանց այս խայտառակ ներվի». Վահրամ Սահակյան
Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը։ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, դիմելով հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին, ասաց. «Ես, նայելով մեր ժողովրդին, համոզվում եմ, որ կրկին կրկնազարթոնքը լինելու է Հայաստանում, կրկին մենք ոտքի ենք կանգնելու և Հայաստանն ու Արցախը տանելու ենք դեպի առաջ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:
Պարալիզացվել է փոքր Կենտրոնի երթևեկությունը. փակված են փողոցները
Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Աբովյան փողոցի երթևեկելի հատվածը
Ազատության հրապարակ․ փետրվար 20
«Հիմա նայեք 2020 թվականը 2017թ. համեմատությամբ: Համախառն ներքին արդյունքը 2018թ. աճել է 5.2 տոկոսով, 2019թ.՝ 7.5, իսկ 2020թ.՝ պակասել է 7.5 տոկոսով: Երբ ինքն ասում է՝ դա պանդեմիայի արդյունք է, ասեմ՝ նույն թվականին Ադրբեջանում պակասել է 4.3 տոկոսով, Վրաստանում՝ 5, Ռուսաստանում՝ 3: Երեք տարում աճել է հանքարդյունաբերությունը, մետաղի հանքաքարի արդյունահանումը հասել է 45 միլիոն տոննայի: Մեր, ծանր տարիներին 8 միլիոն տոննայից ավելի չէինք թողնում արդյունահանել: Մոլիբդենը, որ մեզ պետք է հերիքեր 300 տարի, 30 տարի հետո կվերջանա:
Այսօրվանից սկսում ենք առանց STOP բողոքի ակցիաներ. Փաշինյանն օր ու արև չպետք է ունենա
«Բոլորդ կհիշեք՝ 2020թ. հունիսի 5-ին ես ասացի՝ ժողովուրդ ջան, մենք անդունդի եզրին ենք, կառավարությունը պետք է հրաժարական տա, այս անփորձ երիտասարդներն ի վիճակի չեն, արդեն 2.5 տարի ոչ մի բան չեն արել, և եթե հրաժարական չտան՝ մենք Արցախը կորցնելու ենք, ունենք 3-4 ամիս ժամանակ, ու սեպտեմբերին արդեն պատերազմը սկսվել է: Եթե խելք ունենային, լսեին, բանակցեին, պատերազմ չէր լինի, այդքան զոհեր չէին լինի, ժողովուրդ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
«Ինձ ձերբակալել են «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու մեղադրանքով: Ինձ լռեցնելը անհնար է, ես պարտություն չունեմ, ներկայացումը անպայման բեմադրվելու է:
Շուռնուխից եկել եմ, որ ասեմ՝ Սյունիքը ձեզ հետ է. շուռնուխցի
Բանակը հիմա երեք քայլ պետք է անի. Սեյրան Օհանյան
«Սիրելի հայրենակիցներ, դուք տեսաք Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ, խլնքոտներին ուղարկում է այստեղ՝ հանրահավաքը խանգարելու: Նիկոլ, դու դա չես կարող անել, դու տեսնում ես այս բազմությունը և հասկանում ես՝ ինչ ոչնչություն ես դու, դու տեսնում ես, որ չնայած ձյանը, չնայած ցրտին՝ այստեղ տասնյակ-հազարավոր մարդիկ են հավաքվել»,-Ազատության հրապարակում հայտարարեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
Սադրիչներ և լարված իրավիճակ՝ Ազատության հրապարակում
«Բա հարուցված 1000 քրգործի մեջ Փաշինյանի անունով ինչո՞ւ մի գործ չկա». Գեղամ Մանուկյան
«Փաշինյանն ուզում է՝ մոռանանք, որ պատերազմի ավարտից հետո սպանել է մեր 6 զինվորներին իր անտարբերությամբ». Արփինե Հովհաննիսյան
«Սիրելի հայրենակիցներ, դուք այսօր խորը ապտակ տվեցիք իշխանական խմբակին, բոլոր նրանց, ովքեր ասում էին, թե շարժումը մարել է, ովքեր ասում էին, թե ժողովուրդը համակերպվել է այս վիճակին»,- նշեց նա՝ հավելելով, որ հայ ժողովուրդն իր պատմության մեջ այսպիսի տկար, ապիկար, սրիկա, ստախոս և սրբություն չունեցող իշխանություն երբեք չի ունեցել, ուստի որքան հնարավոր է արագ պետք է հեռացնել այս իշխանություններին:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նարեկ Մալյանը ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով (թուրք քրֆելու հոդված) Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար»:
«Գնդակահարության հոդվածը պետք է վերականգնենք, նրա տված 12.000 քառ կմ-ը քթից պետք է բերենք». Հրանտ Բագրատյան
Ես միշտ եմ անկախ եղել, միշտ ասել եմ ավելին, քան շատերը: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց արդեն անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Առանց Նիկոլ Հայաստան»-ը թնդում է Ազատության հրապարակում
«Ես առաջարկում եմ պլան «Ա» և պլան «Բ»: Առաջինն այն է՝ ինչ ցույց էլ որ անենք, 100.000 մարդ էլ հավաքենք՝ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը չի թողնելու, ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որն ունի: Առաջին հենարանը մեր հայրենակիցների այն հատվածն է, որը չի գիտակցում, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում, և սպասում է՝ մինչև դժբախտությունը գա, չոքի իր տան դիմաց: Երկրորդ հենարանը ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոնք համոզում են իրեն, որ կատարում են պետական պարտավորություն՝ առանց գիտակցելու, որ ծառայելով այս իշխանությանը՝ ծառայում են թուրք-ադրբեջանական ծրագրին: