Բաժիններ՝

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք

Արցախում մարտի 8-ին կատարված 32 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 531 քաղաքացու հետազոտություն, որից 514-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 20 հազար 979 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 398 դեպք»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031