Արցախում վերսկսվել են անհետ կորածների և զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքերը
Արցախում վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից:
«Որոնողական աշխատանքները մարտի 10-ին շարունակվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտի) և Վարանդայի շրջաններում»,- նշում են ԱԻՊԾ-ից:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որոնցից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմական գործողությունների մասնակիցներ:
Արցախում եղանակային անբարենպաստ պայմանների, տեղացած առատ ձյան պատճառով մարտի 8-ին և 9-ին ժամանակավորապես դադարեցվել էին զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները: