Բաժիններ՝

«Անծանոթ Բեթհովեն» համերգին կհնչեն կոմպոզիտորի սակավադեպ կատարվող գործերը

«Անծանոթ Բեթհովեն» համերգին երաժշտասերները հնարավորություն կունենան ծանոթանալ մեծանուն կոմպոզիտորի այն ստեղծագործություններին, որոնք հաճախ չեն հնչում:

Երեկոն տեղի կունենա մարտի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Չնայած նրան, որ Բեթհովենը 400-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է, մենք նորից ու նորից լսում ենք ոչ ավելի, քան յոթ տասնյակ գործերի կենդանի և ձայնագրված կատարումներ, իսկ այս նախագիծն առաջարկում է ծանոթանալ ուրիշ, անծանոթ Բեթհովենին, վերագտնել այս հանճարին` նրա WoO (Werke ohne Opus/ստեղծագործություններ առանց օպուսի) ստեղծագործությունների միջոցով… Մենք կպատմենք դրանց մասին, կներկայացնենք և կկատարենք կամերային երաժշտություն և երգեր՝ WoO-ի այս փաթեթից»,-ասվում է համերգի հաղորդագրության տեքստում:

Նախագծի մտահղացման հեղինակը Մարինե Կարոյանն է: Համերգին կմասնակցեն
«ԱՐէ» դուետը, «Ասոնանս» անսամբլը, Արամ Ասատրյանը, Սամսոն Թաթոսյանը:
Համերգը կվարի Օլյա Նուրիջանյանը:

Միջոցառման նախաձեռնողը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս