Հոգենորոգ տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլորին, ի մասնավորի՝ մայրության բերկրանքին սպասող կանանց։
Ապրիլի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի 22-ամյա մի բնակչի բերման ենթարկեցին բաժին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի՝ Թումանյան թաղամասի 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3, 46 համարների, Թումանյան թաղամասի Ալմաթի փողոցի 20-28 համարների, Խուդյակովի փողոցի 2-րդ նրբանցքի 25-38 համարների ջրամատակարարումը:
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է տուժել անհայտ կորած զինծառայողների որոնումների ժամանակ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։
ՀՀ տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնակոչ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւը, ով նաեւ ԵԽԽՎ պատգամավոր է, հայտարարել է, որ առաջիկայում իրենք Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենյակն են բացելու։
Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:
Ապրիլի 6-ին, ժամը 20:36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից դեպի գյուղի աղբյուր տանող հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը միակողմանի փակվել է։
Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն վեց աշխատակիցներ են զոհվել Թախարի նահանգում ռազմական ճամբարի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը տվյալներ է հրապարակել 2021-ի մարտին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը հաղթել են Ուկրաինայի միջազգային մրցաշարում:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները: «Մանչեսթեր Սիթի»-ին սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Քևի դե Բրույնեի և Ֆիլ Ֆոնդեի գոլերի շնորհիվ «քաղաքայինները» հաղթեցին 2:1 հաշվով: Դորտմունդյան ակումբի միակ գնդակը խփեց Մարկո Ռոյսը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՏՄՁ գործադիր տնօրեն, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ընկերները որոշել են հասարակական նախաձեռնությունների ակումբ ստեղծել, որտեղ կհամախմբեն երկրում մտավոր ներուժ ունեցող անձանց եւ կներազդեն հասարակական-քաղաքական գործընթացների վրա։ Ակումբի անունն է՝ «Համակարգ»։
Մարտի 1-ի գործը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական քաղաքական պրոցեսը։ Մարտի 1-ի գործի համար Հայաստանում ստեղծվել է անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտ, որը եղել է ազգային համակարգի փլուզման հիմնական գեներատորը։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները թիրախավորված են: Պրոցեսը կառավարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ում հրահանգով վարկաբեկում են նրանց։
Սրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում չի իրականացվում հակահամաճարակային որևէ իրական միջոցառում։ Առանձին-առանձին բոլոր կառույցները և պետությունն ամբողջությամբ կա՛մ ոչինչ չեն անում, կա՛մ զբաղված են պայքարի իմիտացիայով։ Աշխարհի տարբեր երկրներում այս պահին կիրառվում են բազմաթիվ հակահամաճարակային գործիքներ, որոնցից ոչ մեկը Հայաստանում չի կիրառվում։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով՝ գլխավորելու է 2 կամ 3 կուսակցությունների նախընտրական դաշինքը՝ չնշելով, թե որ ուժերի մասին է խոսքը։
«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորովին վերջերս «Իրավունքը» գրեց, որ Աննա Հակոբյանը հանդիպել է Տավուշի արդեն նախկին մարզպետ, այժմ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին՝ Փաշինյանի սյունիքյան այցի ձախողումից հետո, իշխանությունը չի համարձակվում բացեիբաց մարզ այցելել՝ գաղտագողի են գնում։ Ապրիլի 1-3-ը վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն ու տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը գործուղվել են մարզ, հանդիպել կուսակտիվի հետ, քննարկել նախընտրական կազմակերպչական հարցեր։
Հասարակական ու քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկների պնդումներն այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերություններում նոր մոտեցումներ են պետք։ Օրվա իշխանությունները թրքասեր են դարձել հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ, փոխելով իրենց ոչ միայն հայեցակարգն, այլեւ՝ հռետորաբանությունը։
Քանդակագործ Արա Սարգսյանի 119-ամյակի առթիվ ապրիլի 7-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում հեղինակին նվիրված միջոցառում կկազմակերպվի:
ԿԺԴՀ-ն չի մասնակցի այս տարվա ամռանը Տոկոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, որպեսզի իր մարզիկներին պաշտպանի կորոնավիրուսով վարակվելուց:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 17-18 տարեկան երկու տղա գողություններ են արել:
Իրանցի մասնագետները ձեռնամուխ են եղել ուրանի հարստացման համար IR-9 կատարելագործված ցենտրիֆուգների փորձարկումներին:
Մարտի 31-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գիշերային շրջագայության էին Մաշտոցի պողոտայում։ Ոստիկանները նկատում են երկու տղամարդու, որոնց վարքը կասկածելի էր։
Չիլիի առողջապահության համակարգն աշխատում է հնարավորությունների վերջին սահմանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճող թվի պատճառով:
Ռուսաստանում ներկայում գրանցվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէով վարակման 81 դեպք եւ հարավաֆրիկյան հիմնամանէրով վարակման վեց դեպք: