«Ռեալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեցին ՉԼ քառորդ եզրափակչի առաջին խաղում
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները: «Մանչեսթեր Սիթի»-ին սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Քևի դե Բրույնեի և Ֆիլ Ֆոնդեի գոլերի շնորհիվ «քաղաքայինները» հաղթեցին 2:1 հաշվով: Դորտմունդյան ակումբի միակ գնդակը խփեց Մարկո Ռոյսը:
Օրվա մյուս խաղում Մադրիդի «Ռեալ»-ի տանն ընդունեց Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Լիվերպուլ»-ին: «Արքայական ակումբ»-ն առավելության հասավ 3:1 հաշվով: «Ռեալ»-ից աչքի ընկան Վինիսիուս Ժունիորը (դուբլ) և Մարկո Ասենսիոն: «Լիվերպուլ»-ի գնդակն էլ խփեց Մոհամեդ Սալահը:
Երկու թիմերի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 14-ին: