Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու, ինչպես նաև վերլուծելով վերջին շրջանում հանրապետությունում արձանագրված հրդեհները՝ ԱԻ պետական ծառայությունը ԱՀ քաղաքացիներին հորդորում է՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի և պիտարդների օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու և հրդեհների առաջացման պատճառով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Նորավանք» ֆուտբոլային ակումբի հերթական ֆուտբոլիստը լքել է թիմը:
Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումը, որը Բուխարեստում տրվեց կազմակերպության գագաթնաժողովում, ԵԱՀԿ-ի Եվրոպայի անվտանգության խարտիայի գծով դաշինքի պետությունների պարտավորությունների ուղղակի խախտում է:
Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 28-ին ընդունել է ծրագիր, որը նպատակամիտված է մարդու միայնակության խնդիրների մեղմացմանը եւ նախատեսում է այդ հարցերի շուրջը կոնսուլտացիաների շուրջօրյա համակարգի ստեղծում:
«Այդ արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն է դրսեւորվել: Բացի այդ, 2021 թվականին արդեն կնքվել են ԱԿ-19-ի արտահանական մատակարարումների առաջին պարտավորագրերը»,-պատմել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Մհեր Պ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Գդալով վերցնել զանգվածը, կենտրոնում ձիթապտուղ տեղադրել, գնդիկ ձևավորել և թավալել ընկույզի մեջ:
Դեկտեմբերի սկզբին ընկերությունը հայտարարել է նաեւ Աննապոլիսում, Մայամիում, Օնտարիոյում եւ Օտտավայում խանութները ժամանակավորապես փակելու մասին: Միաժամանակ Apple-ը խստացրել է առեւտրի կետեր այցելելու կանոնները. սպասարկյալները պետք է լինեն դիմակներով:
Գերմանիայի կառավարությունը պատասխանել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավոր Մարտին Հեսի Գերմանիայում արմատական իսլամիստների մասին հարցմանը և տեղեկացրել, որ այս տարվա հունվարից մինչև դեկտեմբերի կեսերը տարբեր երկրներ են արտաքսվել 18 ծայրահեղական իսլամիստներ, որոնցից 4-ը՝ Թուրքիա:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Նարինե Ն.-ն, որը նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հայաստանի ֆինանսական համակարգում այս տարի արտառոց երևույթ է նկատվում. ավանդների տեսքով բանկերում պահվող գումարներն ավելացել են, իսկ վարկերի տեսքով դուրս եկող գումարները՝ նվազել։ Արդյունքում՝ ավանդները գերազանցել են վարկերին։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 28-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) դեկտեմբերի 27-ին կրճատել են ինքնամեկուսացման հանձնարարված ժամկետը՝ տասից մինչեւ հինգ օրի հասցնելով այն անձանց համար, որոնք կորոնավիրուսի դրական թեստ ունեն, բայց հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Այդ մասին հաղորդել է Axios ինտերնետ-պորտալը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 30-ամյա բնակչի կողմից երկու տարբեր ընկերություններից առանձնապես խոշոր և զգալի չափերով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան ասուլիսում Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ մի շարք սկանդալային հայտարարություններ հնչեցրեց, մասնավորապես՝ նշելով, թե ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել, և, որ ԼՂ-ն միշտ դիտարկվել է ադրբեջանական և հայկական տարածք, ուստի, եթե ինքնորոշման հարցը լուծվեր, Ադրբեջանի բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր։
Անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` շիշ նետողը Թուրքիայի 34-ամյա քաղաքացի է, որը բերման է ենթարկել։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով լեհական RMF FM ռադիոկայանի աղբյուրները։
Կորոնավիրուսը մուտացիայի կենթարկվի, այն կդառնա սեզոնային:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 28-ին այցելել է ՀՕՊ զորամասերից մեկը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի եւ Նեւադայի նահանգներում ձնաբքի պատճառով սահմանափակվել է ճանապարհային երթեւեկությունը, չեղարկվել են առանձին ավիաչվերթներ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանն է:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կվերադառնա «երկաթե վարագույրին» Արևմուտքի հետ հարաբերություններում, Զախարովան պատասխանել է. «Մենք՝ ոչ»։
Ռուսաստանը մի քանի երկրների հետ բանակցություններ է վարում «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր մատակարարումների շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերյա Ռեշետնիկովան:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ամուսնության մեջ երեք ամենակարևոր բառերն են՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներողություն», գրում է Daily Mail-ը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում` ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման մեղադրանքով:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»:
Նախարարության գլխավոր մասնագետը որոշել է դատարանում վիճարկել որոշումը, իսկ մինչ այդ՝ ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել.«Ահա և վերջ…
«Ալիևը հարավկովկասյան խաղի վարպետն է, Էրդողանը, Պուտինը, ԵՄ-ն՝ լռում եմ, իսկ տղաները (ՀՀ իշխանությունները.- Ա.Մ. ) «բազարից» են, մտածում են, որ քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է՝ ձմերուկներ վաճառել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսում հնչեցված աղմկահարույց հայտարարություններից հետո Հայաստան-Արցախ տարաձայնություններին:
Ուկրաինան սկսել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: