Բանտարկյալը չի կարող գտնվել հիվանդանոցում, եթե նրա բուժումն ավարտվել է: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգայեն՝ մեկնաբանելով Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից Ռուսթավիի թիվ 12 բանտ տեղափոխելու մասին երեկվա որոշումը:
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու արտահերթ նիստում խոսեց փողոցները, շենքերի նկուղները մաքուր պահելու, աղբ չթափելու կարևորության մասին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ ընդհանուր ավտոբուսների ձեռքբերման համար ծախսվել է 9.2 միլիարդ դրամ, մոտ 1.5 միլիարդ դրամ էլ՝ մաքսատուրքի համար:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը տեղեկացրեց, որ Երևանի բյուջեն 2022 թվականին կկազմի 94 միլիարդ 560 միլիոն դրամ, իսկ ծախսերը կկազմեն 98 միլիարդ 821 միլիոն դրամ: Նա նշեց, որ ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված ցուցանիշին շուրջ 2.2 միլիարդ դրամի չափով:
«Ապաշրջափակումից պետք է լիմիտավորված օգտվենք, որովհետև եթե մենք հանկարծ կոմունիկացիաները փոխենք Թուրքիայի վրա, մի օր ինքը փակելու է, ու հետո պարզվելու է՝ այլևս Վրաստանով ցորեն բերել հնարավոր չէ, կամ Իրանով»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Տղա ջան, ինչի՞ ես էդպիսի բաներ ասում. Պուտինը ձեզ ասե՞լ էր 1926 թիվ. Բագրատյան
Իրենք Արցախը թողնում են Ադրբեջանի քմահաճույքին. Հրանտ Բագրատյան:
Իրավիճակները բազմաթիվ են․ օրինակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքների, արձանագրված խնդիրների վերաբերյալ որևէ անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, պարադոքս է այն, որ հայերն անգամ եղեռնից ու դառը պարտությունից հետո կարծում են, թե թուրքերը կարող են թույլ տալ, որ Հայաստանը ծաղկի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա վստահեցրեց՝ Թուրքիայի նպատակը մեր զարգացումը կանխելն է:
Դա նշանակում է, որ Արայիկ Հարությունյա՛ն, գնա՛ արդեն քիրվայության, գնա խոսի Իլհամի հետ. Բագրատյան:
2022 թ. – ին շարունակելու ենք տալը. կասկած ունեմ՝ ուզում են զիջել Ոսկեպարն ու Բարխուդարլին։
Փաշինյանի ասուլիսը հերթական անգամ բացահայտեց նրա արժեհամակարգը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը։ Մինչ բովանդակային անդրադարձը, նշեմ, որ անկախ նրանից՝ Փաշինյանն այդ արտահայտություններն արել է մտածված (պայմանավորված) կամ ինչպես միշտ՝ առանց հետևանքների մասին մտածելու, սա ծննդյան կապակցությամբ արված նվեր էր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը՝ Ալիևին, որը նույն օրն օկուպացված Հադրութում ռազմական նոր միավոր էր հիմնում։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարել են բարդ առաջադրանքները՝ տեղում կայունացնելով իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ։
Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին երեք տարիների ընթացքում մենք «վայելում» ենք մեր պետության և հասարակության վերջին 30 տարիների հավաքական խտացված արատները: Եվ այդ խտացված արատը մեզ բոլորիս ցույց է տալիս, թե որն է մեր մեղքը:
Ըստ որոշման առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանի մի շարք դրույթներում տեղ գտած՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:» նախադասության «իր հաշվին:» բառակապակցությունը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին:
Անահիտ Սեդրակյանի խոսքով՝ արդյունքները վկայում են հակաբիոտիկների կիրառմամբ շիգելոզի արդյունավետ բուժման խնդիրների և այլընտրանքային հակամանրէային դեղամիջոցների մշակմանն ուղղված աշխատանքների արդիականության մասին:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց, որ 2022թ․ տեղի կունենա կենսաբանության միջազգային օլիմպիադա, և բազմաթիվ աշակերտներ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ նպատակով կժամանեն Երեւան: Վահրամ Դումանյանը լրջագույն և աննախադեպ որակեց գիտության ոլորտում արված փոփոխությունները՝ ասելով, որ գիտության բյուջեն ավելացրել է շուրջ 85 %-ով. «Մեր այն գիտնականների աշխատավարձերը, որոնք արդյունավետ են աշխատում, գիտական արդյունք են […]
Նրանք ովքեր ճանաչում են Նիկոլին, գիտեն, որ նա ֆունդամենտալ գիտելիքներ, սկզբունքներ չունեցող է. Հրանտ Բագրատյան
Նիկոլն ու Արմեն Սարգսյանը քանդում են երկիրը ամեն օր. Հրանտ Բագրատյան:
Ռուսները հայերին բարեկամ չեն համարում, որովհետև կարծում են՝պրոբլեմատիկ երկիր է իրենց համար. Բագրատյան։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, կարող է ապահովել բուհի ապակուսակցականությունը:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տարվա ընթացքում վարույթներ է հարուցել ձվի գների հարցով, կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի հարցով: Այս մասին ներկայացրեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ասուլիսում՝ ներկայացնելով ընթացիկ վարույթները:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին՝ Սոթք-Խոզնավար հատվածներում դիտարկումներ անելու արգելքին։
Մենք շատ լավ հնարավորություն ունենք օգտվելու տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակից: Պատճառը, որով այս մասին խոսում եմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն է. նրանք երկուսն էլ հանդես են գալիս հանուն խաղաղության տարածաշրջանում:
Հրանտ Բագրատյանն ամփոփում է տարին՝ ՈՒՂԻՂ:
Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է համակենտրոնացումների 3 խոշոր գործարք՝ հայտնելով, որ բենզինի շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող է հայտնվելու:
Համաձայն ՀՀ Կառավարության նոր որոշման՝ Հիփոթեքային վարկերի գծով վճարված տոկոսների վերադարձի գործընթացը 2022թ․ հունվարի 1-ից իրականացվելու է նոր թվայնացված ընթացակարգով:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջադրման մանդատն ընդդիմությունից անցել է իշխող խմբակցությանը։ Սակայն իրենք մի քանի անգամ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցություններին հորդորել են, որպեսզի ներկայացնեն իրենց թեկնածուներին։